Հայ պարածանրորդները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

  • by Western Armenia, 20 Հունիսի, 2024 in Սպորտ
45 դիտում

Արեւելյան Հայաստանի պարածանրամարտի պատանեկան հավաքականը 6 մեդալ է նվաճել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում:

Թիմի անդամ, 49 կգ քաշային Արթուր Բաբայանը, 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ, նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ:

Ռաֆայել Համազասպյանը, 15-17 տարիքային խմբում, 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ:

Խորեն Ծատուրյանը, 18-20 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով նվաճել է երկու ոսկե մեդալ: