Արևելյան Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացվող ISSF Grand Prix միջազգային մրցաշարում:
10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով և 2-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում` պահպանելով դիրքերը, 239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։
