Յուրիկ Հովեյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր` հաղթելով թուրք մրցակցին

  • by Editbeglari, 03 Հուլիսի, 2024 in Լուրեր
243 դիտում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Արեւելյան Հայաստանի հավաքականին առաջին մեդալը բերել է Յուրիկ Հովեյանը։

Մեր ըմբիշը ժամանակից շուտ՝ 14։4 հաշվով հաղթանակի է հասել թուրք մրցակցի նկատմամբ։

Նշենք, որ Հովեյանն իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն էր, և գոտեմարտել սկսել է որակավորման փուլում, որում 10։0 հաշվով հաղթանակի է հասել ռումինացու նկատմամբ։