Ստեփանակերտում կազմակերպվել է Սամբոյի բաց առաջնություն

  • by Western Armenia, 17 Հուլիսի, 2023 in Սպորտ
159 դիտում

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությունը կազմակերպվել է Արցախի Սամբոյի ֆեդերացիայի կողմից։ Մեզ հետ զրույցում միջազգային կարգի մրցավար, ԱՀ սամբոյի վաստակավոր մարզիչ Ազատ Անդրյանն ասել է, որ բաց առաջնությանը մասնակցել է 151 մարզիկ` 17 տարբեր  քաշային կարգերում` Ստեփանակերտից և Մարտունու շրջանից։ «Մարզիկները բավականին բարձր մակարդակով են մասնակցել առաջնությանը։ Քանի որ շրջափակման պատճառով չկարողացանք մասնակցել Ասիայի գավաթի առաջնությանը, որոշեցինք այստեղ կազմակերպել։ 1997 թվականից առայսօր  չի եղել, որ մեր մարզիկները չկարողանան մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին»,-նշել է Ա. Անդրյանը։ Բաց առաջնության հաղթողները ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, դիպլոմներով և դրամական պարգևներով։

 Մարզական միջոցառմանը ներկա էր ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ում Սամբոյի ֆեդերացիայի կողմից հանձնվել է շնորհակալագիր՝ Արցախում «Սամբո» մարզաձևի զարգացմանը նպաստելու համար։