Վալերիկ Մովսիսյանը դարձել է Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն

  • by Western Armenia, 22 Հունիսի, 2024 in Սպորտ
34 դիտում

Արեւելյան Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սալոնիկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ19 առաջնությունում: 

Մովսիսյանը 301 կգ արդյունք է գրանցել երկամարտում: Այսպիսով նա դարձել է Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն:

Հիշեցնենք` 2023 թվականի հուլիսի 9–ին Վալերիկ Մովսիսյանը հաղթող էր դարձել Քիշնևում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մովսիսյանը երկամարտի 305 կգ արդյունքով նվաճել էր ոսկե մեդալ: