Օլիմպիական  վարկանիշային մրցաշար․ Արթուր Բազեյանի երկրորդ հաղթանակը

  • by Western Armenia, 31 Մայիսի, 2024 in Սպորտ
27 դիտում

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակը տարավ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

57 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Արթուր Բազեյանը պարտության մատնեց Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Յաշաշին։

Որակավորման փուլում Արթուր Բազեյանը հաղթել էր Մարոկկոն ներկայացնող Իմադ Ազուլին: 

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին:

Հայ բռնցքամարտիկները դեռեւս չունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: