
Դյունկերք, Ֆրանսիա – 2025թ․ հունիսի 14-15
Ֆրանսիայի Ծանրամարտի Ֆեդերացիայի կազմակերպած «Championnat de France Élite Séniors 2025» առաջնությունը տեղի ունեցավ Դյունկերքի Stade de Flandres մարզադաշտում՝ համախմբելով երկրի լավագույն ծանրորդներին։ Մրցույթն այս տարի կրում էր նաև հոբելյանական բովանդակություն՝ նշվում էր Ռոզենդալի ծանրամարտի 100-ամյակը (1925–2025)։

Մրցաշարը նշանավորվեց հզոր ելույթներով, և ամենակարևոր լուրերից մեկը դարձավ մեր հայրենակից՝ Անդրանիկ Աբրահամեանի փայլուն հաղթանակը։ Անդրանիկ Աբրահամեանը, ներկայացնելով Athlétic Club Saint Marcellin ակումբը, պայքարեց 67 կգ քաշային կարգում և ընդհանուրում բարձրացրեց 250 կգ՝ գրանցելով փայլուն արդյունքներ նվաճելով ոսկե մեդալըայդպիսով հասնելով Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսի համար նախատեսված պատվո հարթակի գագաթնակետին ։ Նրա ելույթը արժանացավ թե՛ մասնագետների, և թե՛ հանդիսատեսի բարձր գնահատականին։

Շնորհավորում ենք Անդրանիկ Աբրահամեանին այս հաղթանակի կապակցությամբ և մաղթում ենք նոր հաջողություններ միջազգային մրցահարթակներում։
