Արեւելյան Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Բաքվի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր

  • by Editbeglari, 15 Հուլիսի, 2024 in Սպորտ
210 դիտում

Արեւելյան Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: 

Երրորդ տեղի համար պայքարում մեր հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Բաքվի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: 

Կանանց Մ16 տարեկանների հավաքականը ևս ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Վերջին խաղում հավաքականը 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Լիլիթ Գևորկովան էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: