Արեւելյան Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը հաղթել է Բաքվին

  • by Editbeglari, 22 Հուլիսի, 2024 in Լուրեր
232 դիտում

Արեւելյան Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությունում 71:61 հաշվով հաղթել է Բաքվի հավաքականին։ Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան։

Նշենք, որ Արեւելյան Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Յուրա Մելիքյանը: Նա վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: