Արցախից բռնի տեղահանված ընտանիքների չորս երիտասարդ մարզիկներ Հայաստանը կներկայացնեն 2026 թվականի IMMAF-ի երիտասարդների աշխարհի առաջնությունում, որը օգոստոսի 16-23-ը կանցկացվի Աբու Դաբիում։
Կարեն Արզումանյանը, Տիգրան Գասպարյանը, Սամվել Ավետիսյանը և Էրիկ Հայրապետյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու իրավունք են ստացել՝ իրենց տարիքային և քաշային խմբերում գրանցելով բարձր արդյունքներ։
Մարզիկների մասնակցությունը միջազգային առաջնությանը հնարավորություն է տալիս Արցախից տեղահանված երիտասարդներին ոչ միայն շարունակել մարզական ուղին, այլև միջազգային հարթակում ներկայացնել Հայաստանը։
