Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն իր առաջին հաղթանակն է տարել Հայաստանի դրոշի ներքո 

  • by Editbeglari, 13 Օգոստոսի, 2024 in Լուրեր
276 դիտում

21-ամյա Էլինան հաղթանակով է մեկնարկել Ամերիկյան Ցինցինատիում ընթացող WTA 1000 մրցաշարը:

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը սպորտային քաղաքացիությունը Ռուսաստանից Հայաստան փոխելուց հետո առաջին անգամ մասնակցել է միջազգային մրցաշարի։

Cincinnati Open-ի որակավորման փուլում մարզիկը երկու սեթում հաղթել է ամերիկացի մրցակցին ու դուրս եկել եզրափակիչ։ Որակավորման եզրափակիչ փուլում Էլինան կխաղա բրիտանացի Հարիետ Դարտի հետ։ Թենիսիստուհին համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 58-րդ տեղը: