Հայկական ըմբշամարտի լեգենդ Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում: Այս մասին տեղեկանում ենք Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից:
Փառքի Սրահում (United World Wrestling Hall of Fame) նա ներառվել է ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ։ Ի դեպ, առաջինը Արեւելյան Հայաստանից:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը։
