Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին:
Նա Փարիզ-2024-ի ջահով վազել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օ դը Սեն երկրամասի Վիլեր Կոտրեն համայնքում:
«Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները: Մարմինդ ամբողջապես փշաքաղվում է այդ պահին: Հրաշալի էր կազմակերպված ամեն ինչ, գերպրոֆեսիոնալ: Շատ տպավորված եմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Կարապետյանը:
Վերջինիս խոսքով` Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունն իր անմիջական մասնակցությունն է ունեցել կազմակերպչական հարցերում և օգնել է Կարապետյանին մասը դառնալու օլիմպիական գաղափարախոսության կարևոր մասը հանդիսացող փոխանցումավազքին:
