Արեւելյան Հայաստանի ներկայացուցիչները մեկ երեկոյի ընթացքում 2 մեդալ են նվաճել Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում։
67 կգ քաշային Գասպար Տերտերյանը եզրափակիչում հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող Հրայր Հովհաննիսյանի հետ: «Հայկական եզրափակիչում» հաղթել է Հովհաննիսյանը:
82 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը փոքր եզրափակչում հաղթել է Խորվաթիայի ըմբիշին և դարձել առաջնության բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱ Մ20-ի բրոնզե մեդալ էր նվաճել Յուրիկ Հովեյանը, որը ժամանակից շուտ հաղթել էր թուրք Էնես Ուլկույային:
