Հերթական տուրում մեր տղաները հաղթել են Ջիբրալթարի հավաքականին

  • by Editbeglari, 12 Հուլիսի, 2024 in Սպորտ
312 դիտում

Արեւելյան Հայաստանի մինչև 16 տարեկան բասկետբոլիստների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ենթախմբային հանդիպումները:

Հերթական տուրում մեր տղաները հաղթել են Ջիբրալթարի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էդգար Աղաբեկյանն էր, որը վաստակել է 17 միավոր:

Հայաստանի թիմը երեք խաղից հետո տոնել է երկու հաղթանակ և մտել է կիսաեզրափակիչ:

Նույն տարիքային խմբում աղջիկների հավաքականը պայքարը կշարունակի 5-8 -րդ տեղերի համար:

Այսօր կսկսվեն նաև Եվրոպայի մինչև 20 տարեկան տղաների ենթախմբային հանդիպումները: Ռումինիայի Պիշտետ քաղաքում մեր ընտրանին կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների հետ: