Տիգրան Գեւորգյանը՝ Փոթիի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

  • by Editbeglari, 25 Հուլիսի, 2024 in Լուրեր
271 դիտում

Վրաստանի Փոթի քաղաքում ավարտվել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup» շախմատի միջազգային մրցաշարը, որն անցկացվել է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:

Դ խմբում մրցաշարի հաղթող է դարձել Տիգրան Գևորգյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Իսկ մինչև 8 տարեկան պատանիների խմբում հաղթող է դարձել Մանվել Վարդանյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: