ConIFA-ի աշխարհի առաջնությանն ընդառաջ հայտնի է դարձել Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը

  • by Western Armenia, 19 Մայիսի, 2018 in Սպորտ
275 դիտում
ԿԱՐԻՆ - Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմը, ConIFA-ի հովանու ներքո անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, արդեն հայտնի է։ Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Լոնդոնում մայիսի 31-ից մինչև հունիսի 9-ը։ Դարպասապահներն են՝ Գևորգ Կասպարովը (Գանձասար-Կապան, Հայաստան), Էնթոնի Կասպարյանը (Թուլոն, Ֆրանսիա), Խաչատուր Հովսեփյանը (Արարատ, Հայաստան)։ Պաշտպաններն են՝ Ֆաբրիկ Գուզելը (Լե Պոնտե, Ֆրանսիա), Ջուլիեն Թեփելյանը (Արծիվ, Ֆրանսիա), Ռաֆայել Սաֆարյանը (Արարատ, Հայաստան), Հրաչ Յագանը (Ստադ Նիոն, Շվեյցարիա), Րաֆֆի Քրիս Կայան (Լենսի, Շվեյցարիա), Մասիս Կայան, Արման Մոսսյանը, Գևորգ Մինասովը, ովքեր չեն ներկայացնում որևէ ակումբ։ Կիսապաշտպաններն են` Արթուր Ենգիբարյանը, Խորեն Վերանյանը (երկուսն էլ Ալաշկերտից են, Հայաստան), Ալեքս Թաշեդյանը (Փարիզ-2, Ֆրանսիա), Հրանտ Յագանը (Սերիոր, Բելգիա), Նորիկ Հովսեփյանը (Շիրակ-2, Հայաստան), Մեթյու Էզիկյանը (Լիոն-Դաչեր, Ֆրանսիա), Դենիս Օզը, Զավեն Բալաթը, Սևագ Յալիկը (բոլորը Արծիվ ակումբից են, Ֆրանսիա), Գևորգ Նաջարյանը (Շախթար, Ղազախստան), Էմանուել Օդեմիսը (Ստադ Նիոն, Շվեյցարիա), Դավիթ Ազինը, ով որևէ ակումբ չի ներկայացնում։ Հարձակվողներն են` Վահագն Միլիտոսյանը (Նիտրա, Սլովակիա), Դավիթ Հովսեփյանը (Կոմարնո, Սլովակիա), Վիգեն Վալենզա-Բերբերյանը (Բորդ դե Սոն, Ֆրանսիա), Զավեն Վարժաբեդյանը (Ռելլինգհաուզեն, Գերմանիա), Լևոն Քյուրքչյանը (Կլեվ, Գերմանիա), Սարվեն Էսիլդեպեն, Վաչե Միլիտոսյանը. նրանք որևէ ակումբ չեն ներկայացնում։ Խմբային խաղերի փուլում Արևմտյան Հայաստանի հավաքականը կխաղա Փանջաբի, Ճապոնիայի կորեացիների և Կաբիլիայի հավաքականների հետ։