Արևմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ տիկին Լիդիա Մարգոսեանը ներկայացրել է գործունեության մեկ տարվա  ծրագիրը

  • by Western Armenia, 27 Հունվարի, 2024 in TV
50 դիտում

Հունվարի 21-ին  տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի կառավարության նիստը, որը վարել է  Արևմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր  նախագահ Լիդիա Մարգոսեանը։ Նիստի ժամանակ տիկին նախագահը ներկայացրել է կառավարության մեկամյա ծրագիրը։ Տիկին Լիդիա Մարգոսեանը  նշել է.

ա)2024թ. Հունիսին կկազմակերպենք Արևմտյան

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Երրորդ գումարման Երկրորդ նստաշրջանը:

բ) 2024թ. Հունիսի 24-ին կնշենք Արևմտյան   Հայաստանի   Հանրապետության կողմից՝ Սևրի Դաշնագիրը վավերացնելու 8-րդ տարեդարձը:

գ)  2024թ. Հուլիսին  կմասնակցենք Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Համագումարին՝ Բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ:

դ) 2024թ. Օգոստոսի 4-ին կնշենք Կիլիկիայի Անկախության հայտարարության ՝ 104-րդ տարեդարձը և Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի վերահիմնադրման տարեդարձը : 

ե) 2024թ. Օգոստոսի 10-ին կնշենք Սևրի Դաշնագրի ստորագրության՝ 104-րդ տարեդարձը: