Հունվարի 21-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի կառավարության նիստը, որը վարել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Լիդիա Մարգոսեանը։ Նիստի ժամանակ տիկին նախագահը ներկայացրել է կառավարության մեկամյա ծրագիրը։ Տիկին Լիդիա Մարգոսեանը նշել է.
ա)2024թ. Հունիսին կկազմակերպենք Արևմտյան
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Երրորդ գումարման Երկրորդ նստաշրջանը:
բ) 2024թ. Հունիսի 24-ին կնշենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության կողմից՝ Սևրի Դաշնագիրը վավերացնելու 8-րդ տարեդարձը:
գ) 2024թ. Հուլիսին կմասնակցենք Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Համագումարին՝ Բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ:
դ) 2024թ. Օգոստոսի 4-ին կնշենք Կիլիկիայի Անկախության հայտարարության ՝ 104-րդ տարեդարձը և Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի վերահիմնադրման տարեդարձը :
ե) 2024թ. Օգոստոսի 10-ին կնշենք Սևրի Դաշնագրի ստորագրության՝ 104-րդ տարեդարձը:
