Նախիջեւանը Ադրբեջան չի

  • by Western Armenia, 11 Հունվարի, 2024 in TV
37 դիտում

Երեկ Բաքվի ղեկավարը հայտարարել է, որ եթե Արևելյան Հայաստանը չհամաձայնվի Նախիջեւանի միջեւ առանց ստուգման անցումը, Հայաստանի հետ այլ վայրում սահմանը չի բացվի, որ դա «խաղաղության» պայմանն է։ 

Այստեղ պետք է հիշել, որ խորհրդային ուժերի կողմից օկուպացիայից հետո Նախիջևանի հայկական ինքնավարության կարգավիճակը ներքին համաձայնության առարկա էր։

Ընդհանրապես, 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի, Նախիջեւանի կարգավիճակի խնդրի շուրջ խոր ու համապարփակ տաբու է, այն պարագային, երբ այդ հարցը բանակցային օրակարգ բերելով՝ Երեւանը կարող էր Բաքվի՝ Հայաստանի տարածքի շուրջ կեսի հանդեպ օրինական որեւէ հիմք չունեցող պահանջներին հակադրել Մոսկվա/Կարսի պայմանագրի պահանջների կատարումը:

Պատահական չէ, որ արհեստականորեն ստեղծված պետության առաջնորդը  խոսել է 8 գյուղերի, 2021 մայիս 12-ին եւ 2022 սեպտեմբեր 13-ին օկուպացրած տարածքներից դուրս չգալու, սահմանների բացման, «Բաքվի ու Նախիջևանի միջեւ կապի» մասին։ Բոլոր այս հարցերը հանգուցվում են այն խնդրին, որը գիտակցաբար անտեսում են բոլորը։ 

Մոսկվայի ու Անկարայի հանձնարարությամբ, որոնք 1921 թ․ խորհրդային Հայաստանի վարչական գծերը գծել են անկենսունակության նկատառմամբ։