Յուլիա Գյուլոյան, «Հայ ժողովրդի մշակութային ու հոգեւոր արժեքների յուրացումն ու ոչնչացումը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ»

  • by Éditeur, 27 Նոյեմբերի, 2016 in TV
297 դիտում
Յուլիա Գյուլոյան, «Հայ ժողովրդի մշակութային ու հոգեւոր արժեքների յուրացումն ու ոչնչացումը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ» (Հատուկ զեկույց Մերձավոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալություն կազմակերպած «Թուրքիայի վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը` մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետության, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իսրայելի ճանաչված քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ:) Թուրքիայի նեոօսամանական քաղաքականության ժամանակակից ակնհայտ դրսեւորումներից մեկը հայ ժողովրդի հոգեւոր մշակութային արժեքների յուրացումն ու ոչնչացումն է: Քաղաքականություն, որ տեւական ժամանակ իրականացրին թուրքական կառավարությունները, լինի դա սուլթանական, երիտթուրքական, կամ քեմալական: Այն արտահայտվեց սարսափելի ձեւերով, հատկապես Հայերի ցեղասպանության տարիներին՝ 1894-1923 թթ., իրականացված թուրքական կառավարությունների կողմից՝ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ: Եւ քանի որ մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ կատարված այդ սարսափելի հանցագործության դատապարտումն ու վնասի հատուցումը Միջազգային ընկերակցության կողմից ամբողջությամբ չկատարվեց, ապա ցեղասպանությունը շարունակվեց, շարունակվում է մինչեւ այսօր ընդունելով զանազան այլ ձեւեր, այդ թվում նաեւ որպես մշակութային ցեղասպանություն: Այս համատեքստում է, որ պետք է ուշադրություն դարձնել քաղաքակրթական այդ ժառանգության հետագա ճակատագրին, որն այսօր հաճախ անվանում են «բնօրրան», նկատի առնելով, որ դա առնչվում է նրանց, ումից սկիզբ է առնում մեր աշխարհի ոգեղենությունը, մարդասիրությունը եւ մշակույթը: Հայ ժողովրդին պատկանող հնագույն քաղաքակրթության, մշակութային ու հոգեւոր ժառանգության զգալի մասը, ցավոք սրտի, այսօր գտնվում է այն պետության ձեռքում, ով ինքն է իրականացրել չարագործությունը, ով աշխարհին մտածված կերպով ի ցույց է դրել իր բարբարոսական վերաբերմունքը այլ ժողովրդի մշակույթի, այդ արժեքները ստեղծողի նկատմամբ: Ստիպված ենք արձանագրել, որ տեւական ժամանակ է ինչ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, «զարգացնելով» երիտթուրքերի ավանդույթները, հետեւողական եւ մեթոդաբար շարունակում է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Ցեղասպանության տարիներին, 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբ, բնիկ հայ բնակչության հիմնական մասի ֆիզիկական ոչնչացումից հետո, սկիզբ է առնում հետեւողական մի գործընթաց՝ արմատախիլ անելու այն ամենը, ինչ կար եւ ընդունված էր համարել հայկական: Անցնող դարի 28 թ.-ից սկսած անվանափոխության է ենթարկվում այն ամենը, ինչ պատմական է ու ազգային Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա: Հայկական տեղանունների ավելի քան 90 %-ը օտարված է, Արեւմտյան Հայաստանի աշխարհագրական անվանումները փոփոխված: Հայ ժողովրդին պատկանող հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ վերածված են մզկիթների: Ավերվում է այն ամենը, ինչ ունի հայկական ծագում եւ կամ առնչված է հայերին, հայկական մշակույթին ու պատմությանը: Հուշարձանները, եկեղեցիները, ճարտարապետության գլուխգործոցները, որպես թիրախներ են գործածվում թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, ինչը վայրենաբարո է ժամանակակից ցանկացած պետության համար, եթե իհարկե խոսք չի գնում ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ, ինչպես ԻՊ-ին է: Այն սակավաթիվ եկեղեցիները, որոնք դեռեւս կանգուն են մնացել, գործածվում են որպես ախոռ, պահեստ, կամ բանտ: Ստեղծվում են նոր եւ կեղծվում այլազան պաշտոնական փաստաթղթեր, որոնք խրախուսում են կեղծ գիտական հրատարակությունների ծնունդը, որտեղ հայոց պատմությունը եւ մշակույթը կեղծվում է եւ կամ միտումնավոր անտեսվում: Ստեղծված է «տվյալների» մի ողջ համակարգ, այսպես կոչված՝ «օրինական վանդալիզմի», ոսկու անօրինական որոնումների եւ պեղումների: Թուրքիայի կառավարության հովանավորչությամբ՝ «ոսկեխույզներն» առանց բացառության ոչնչացնում են ամեն ինչ: Այն հուշարձանները, որոնք Թուրքիային չեն պատկանում, դրանք մարդկության սեփականությունն են: Նրանց կորուստը անփոխարինելի է: Հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը Հայերի ցեղասպանության շարունակությունն է: Ֆիզիկական ոչնչացմանը հետեւեց մշակութային ցեղասպանությունը: Բազմաթիվ օրինակներից մեջբերենք մի քանիսը: Նեմրութ լեռան վրա հայ անտիկ աստվածների պանթեոն է: Այնտեղ են տեղադրված հայոց աստվածների՝ Արամազդի, Միհրի, Վահագնի, Անահիտի, Աստղիկի 8-9 մետրանոց արձանները: Նրանց շարքին Անտիոքոս առաջինի արձանը՝ տեղադրված հայ Երվանդունիների տոհմի այդ արքայի հիշատակին՝ մ.թ.ա. 62 թ.-ին: Այսօր թուրքերը յուրացրել են այդ ամենը եւ ներկայացնում են որպես իրենց սեփականը: Հայկական լեռնաշխարհում Պորտասարը (Գեբեկլի Թեփե-թուրք.) տաճարական համալիր է, որ ներառում է նաեւ աստղադիտարան: Մեծ եւ հնագույն մեգալիթյան կառույցներից է, շուրջ 12 հազար տարեկան: Պորտասարը մեր ժամանակի ամենակարեւոր հայտնագործություններից է: Դա մարդու ձեռքով կառուցված առաջին տաճարն է: Եւ նա նույնպես թուրքական ձեւով անվանափոխված է: Անի քաղաքը հայկական «ոսկեդարի» հուշարձան է: Անիի հայկական թագավորության հնագույն մայրաքաղաքը: «1001» եկեղեցիների քաղաքից մնացել են ավերակներ եւ նույնիսկ դրանք վանդալներն ավերում են: Թուրքերն անվանափոխել են Անին Անը-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով փորձում են դա ներկայացնել որպես Թուրքիայի մշակութային ժառանգություն: Նրանք ձեռք են բարձացրել նաեւ բիբլիական արժեքների վրա, հայերի հիմնական խորհրդանիշներից մեկի, Արարատ լեռան, որ անվանափոխել են որպես Աղրը: Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է ցեղասպանության ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմաճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել են, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիան դրանք բոլորը ծրագրավորված կերպով ոչնչացրել է: Որպես նեոօսմանականության քաղաքականության ժամանակակից դրսեւորում կարելի է դիտել Սսի Կաթողիկոսական համալիրը կաթողիկոսարանին վերադարձնելու մերժումը, ինչը նրանք յուրացրել են 20-րդ դարում ցեղասպանությունն իրականացնելու միջոցով: Թուրքիայի ներկայի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արեւմտահայերենը հայտնվել է ոչնչացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում, քանի որ Արեւմտյան Հայաստանից բռնագաղթվածները հնարավորություն չունեն պատմական հայրենիք վերադառնալու եւ մայրենին այնտեղ գործածելու ու զարգացնելու, որպես իրենց բնական իրավունքի արտահայտություն: Թուրքիայի վարած նեոօսմանականության ու ձուլման քաղաքականության հատկանշանական օրինակ է վերաբերմունքը համշենահայերի նկատմամբ, որոնք հիմնականում ենթարկվեցին բռնի մահմեդականացման: Շատերը կորցրին իրենց արմատներն ու ազգային ինքնությունը, չեն ընդունում իրենց հայկականությունը, իրենց անվանում են «հեմշիլներ»: Աղոթք կարդալիս արեւմտահայերենով (օրինակ՝ Հայր մերը) ոմանք էլ համոզված են, որ դա համշենական աղոթք է՝ թուրքերեն լեզվով: Իսկ ճարտարապետական գոհարները, միջնադարյան համշենական կամարակապ կամուրջները՝ թուրքերը առանց ամոթի արձանագրում են, որպես իրենց ձեռքբերում: Եւ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները օգնելու մեր համշենահայ եղբայրներին ու քույրերին վերադառնալու իրենց հայկական արմատներին: Հայկական գորգերը թուրքերը ներկայացնում են իբրեւ իրենցը, նույնիսկ եթե բերում են Հայաստանից եւ կամ կրկնօրինակում են դրանք, անկախ հայկական խորհրդանիշներից, գույներից եւ այլ…, պնդելով թե ներկայացվածը թուրք ժողովրդի ձեռբերումն է: Նրանք այնքան անսկզբունքային ու անշնորք են, որ մեր հայրենասիրական երգն են յուրացրել՝ «Զարթիր լաո»-ն, աշխարհում միակ օրօրոցայինը, որտեղ մայրը որդուն քնեցնելու փոխարեն արթնացնում է՝ կոչելով պաշտպանել Հայրենիքը, երգ՝ որով մեր ֆիդայիներն ու մարտիկներն են կռվի ելել: Թուրքական ֆուտբոլային ակումբն այն յուրացրել է եւ գործածում է որպես հիմն, բնականաբար փոխելով բառերը թուրքերենով: Հնագույն հայկական խոհանոցը նույնպես «կողոպտվել» է հարեւանների կողմից, ինչը դյուրին է ապացուցել, եթե անդրադառնանք ակունքներին՝ ուսումնասիրելով, թե ինչից եւ ինչպես է պատրաստված կերակուրը: Բերենք հացահատիկի օրինակը, թեեւ կարող ենք եւ այլ օրինակների դիմել: Հացահատիկի 3-4 տեսակներ համարվում են բուն հայկական: Հայտնի է, որ հացահատիկի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Հայերն են, որ հնուց զբաղվել են հացահատիկի մշակմամբ: Բլղուր, փոխինձ, կորկոտ, ձավար, աճառ… եւ այս ամենը այլազան ձեւերով մշակվելով խմորի հետ օգտագործվում է հայկական խոհանոցում: Բոլոր այն կերակրատեսակները, որոնք թուրքերը եւ այլ հարեւաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «օժանդակությամբ» ճգնում են յուրացնել, իրականում բուն հայկական ստեղծագործություն են, որովհետեւ ունեն պատրաստության մաքուր հայկական եղանակ՝ թոնրի մեջ, եւ ունեն հայկական անվանումներ: Այդ ամենը վերաբերում է նաեւ լավաշին ու մատնաքաշին: Ինչպես կանխագուշակում են շատերը, «քաշիկ» ազգային կերակուրից հետո (քաշել խոսքից), թուրքերը կցանկանան յուրացնել թոնիրը, որը Արեւին երկրպագելու ժամանակներից ի վեր հայերի համար Արեւի խորհրդանիշն է երկրի վրա: Թոնիրն ունի մի քանի գործառույթ, բացի նրանից որ վառարան է կերակուր պատրաստելու, նաեւ տաքացնում է կացարանը, բուժում է հիվանդությունները եւ այլն: Այն ամենը ինչ ներկայացվեց վերեւում կատարվում է ցուցադրելու համար, որ թուրքերը բնակչության գլխավոր տարրն են Հայկական լեռնաշխարհում: Սակայն որքան էլ ջանան կեղծել իրենց պատմությունը, վճարել ամենատարբեր լոբբիստական կազմակերպություններին, միեւնույնն է դա չի ստացվում անել, պատմությունը հիշում է քոչվորներին, որոնք բռնազավթեցին այլոց հողերը, յուրացրին նրանց ունեցվածքը եւ մշակութային արժեքները: Թուրքիայի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: Ժամանակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին պահպանելու պատմական արդարության սկզբունքները, իրավունքները, էթիկայի նորմերը եւ ոչ այնպես, ինչպես հիմա՝ գործածելով երկակի սկզբունքներ: Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների բարեխիղճ մասնագետները կկասեցնեն շարունակվող վանդալիզմը եւ կսկսեն աշխատել հաճոյք ստանալով իրական պատմագրության ուսումնասիրությունից, այլ ոչ թե մտածածին, կամ նրանց ներկայացված որպես իրական: Դա ոչ միայն Հայ ժողովրդի պատմությունն է, այլեւ համաշխարհային, ողջ մարդկության հոգեւոր մշակութային ժառանգությունը: Յուլիա Գյուլոյան՝ «Համշենուհի» Համշենահայերի կանանց միջազգային միության մշակույթի հանձնաժողովի ղեկավար, նախագահության անդամ 17.11.2016 թ. ————– Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության Յուլիա Գիւլոյեան. «Հայ ժողովուրդի մշակութային ու հոգեւոր արժէքներու իւրացումն ու ոչնչացումը՝ եւ Թիւրքիոյ նոր-օսմանական քաղաքականութիւնը, մարտահրաւէրներ եւ սպառնալիքներ» youlia-guloyan-hayernaysor196-246x300 (Յատուկ զեկոյց՝ Մերձաւոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատուական գործակալութեան կազմակերպած «Թիւրքիոյ վարած ներկայիս նոր-օսմանական քաղաքականութիւնը՝ մարտահրաւէրներ ու սպառնալիքներ» անուանումով միջազգային համագումարին, Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետութեան, Սուրիոյ, Իրանի, Թիւրքիոյ, Իրաքի եւ Իսրայէլի ճանչցուած քաղաքագէտներու եւ փորձագէտներու մասնակցութեամբ:) Թիւրքիոյ նոր-օսմանական քաղաքականութեան ժամանակակից ակնյայտ արտայայտութիւններէն մէկը՝ հայ ժողովուրդի հոգեւոր մշակութային արժէքներու իւրացումն ու ոչնչացումն է: Քաղաքականութիւն՝ զոր տեւական ժամանակ իրականացուցին թիւրքական կառավարութիւնները, ըլլան սուլթանական, երիտթիւրքական կամ քեմալական: Այն արտայայտուեցաւ սարսափելի ձեւերով՝ յատկապէս Հայերու ցեղասպանութեան տարիներուն, 1894-1923 թթ.-ուն իրականացուած թիւրքական կառավարութիւններուն կողմէ՝ Արեւմտեան Հայաստանի եւ Օսմանեան կայսրութեան տարածքին: Եւ քանի որ մարդկայնութեան եւ քաղաքակրթութեան դէմ կատարուած այդ սարսափելի յանցագործութեան դատապարտումն ու վնասուց հատուցումը Միջազգային ընկերակցութեան կողմէ ամբողջութեամբ չիրականացաւ՝ ապա ցեղասպանութիւնը շարունակուեցաւ, եւ կը շարունակուի մինչեւ այսօր՝ ընդունելով զանազան այլ ձեւեր, որոնց շարքին՝ նաեւ որպէս մշակութային ցեղասպանութիւն: Այս տեսանկիւնով է, որ պէտք է ուշադրութիւն դարձնել քաղաքակրթական այդ ժառանգութեան յետագայ ճակատագիրին, ինչն այսօր յաճախ կ՛անուանուի «բնօրրան»՝ նկատի առնելով, որ այն կ՛առնչուի անոնց՝ որոնցմէ սկիզբ կ՛առնէ մեր աշխարհի ոգեղէնութիւնը, մարդասիրութիւնն ու մշակոյթը: Հայ Ժողովուրդին պատկանող հնագոյն քաղաքակրթութեան, մշակութային ու հոգեւոր ժառանգութեան զգալի մասը՝ ցաւօք սրտի այսօր կը գտնուի այն պետութեան ձեռքին, ով ինքը իրականացուցած է չարագործութիւնը, ով մտածուած կերպով աշխարհին ի ցոյց դրած է իր բարբարոսական վերաբերմունքը այլ ժողովուրդի մշակոյթի եւ այդ արժէքները ստեղծողի նկատմամբ: Ստիպուած ենք արձանագրել, որ Թիւրքիայի նոր-օսմանական քաղաքականութիւնը՝ շարունակաբար եւ տեւական «զարգացնելով» երիտթիւրքերու աւանդոյթները, հետեւողականօրէն եւ մեթոդաբար կը շարունակէ ոչնչացնել հայ ժողովուրդի մշակութային եւ հոգեւոր ժառանգութիւնը: Ցեղասպանութեան տարիներուն՝ 19-րդ դարու վերջերէն մինչեւ 20-րդ դարու սկիզբը, բնիկ հայ բնակչութեան հիմնական մասի ֆիզիկական ոչնչացումէն յետոյ սկիզբ առած է հետեւողական գործընթաց մը՝ արմատախիլ ընելու այն ամէնը, որ կար եւ ընդունուած էր համարել հայկական: Անցած դարու 28 թ.-էն սկսեալ անուանափոխութեան ենթարկուած է այն ամէնը՝ որ պատմական է ու ազգային, եւ Արեւմտեան Հայաստանի տարածքին վրայ է: Հայկական տեղանուններուն աւելի քան 90%-ը օտարուած է, եւ Արեւմտեան Հայաստանի աշխարհագրական անուանումները փոփոխուած են: Հայ ժողովուրդին պատկանող հարիւրաւոր ճարտարապետական յուշարձաններ՝ վերածուած են մզկիթներու: Աւերակուած է այն ամէնը՝ որն ունի հայկական ծագում եւ կամ կ՛առնչուի հայերուն, հայկական մշակոյթին ու պատմութեան: Յուշարձանները, եկեղեցիները, ճարտարապետութեան գլուխգործոցները՝ որպէս թիրախ կը գործածուին թիւրքական բանակի զինավարժութիւններուն ժամանակ, ինչը վայրենաբարոյ է ժամանակակից որեւէ պետութեան համար, ի հարկէ եթէ խօսքը չի վերաբերիր ահաբեկչական խմբաւորումներու գործունէութեան, ինչպէս ԻՊ-ինն է: Այն սակաւաթիւ եկեղեցիները որոնք տակաւին կանգուն մնացած են՝ կը գործածուին որպէս ախոռ, պահեստ կամ բանտ: Կը ստեղծուին նոր, եւ կը կեղծուին այլազան պաշտօնական փաստաթուղթեր՝ որոնք կը խրախուսեն կեղծ գիտական հրատարակութիւններու ծնունդը, որոնց մէջ հայոց պատմութիւնը եւ մշակոյթը կը կեղծուին եւ կամ միտումնաւոր կերպով կ՛անտեսուին: Ստեղծուած է «տուեալներու» ամբողջ համակարգ մը՝ այսպէս կոչուած «օրինական վանդալիզմի», ոսկիի անօրինական որոնումներու եւ պեղումներու: Թիւրքիոյ կառավարութեան հովանաւորչութեամբ՝ «ոսկեխույզներն» առանց բացառութեան կ՛ոչնչացնեն ամէն ինչ: Այն յուշարձանները որոնք Թիւրքիային չեն պատկանիր՝ անոնք մարդկութեան սեփականութիւնն են: Անոնց կորուստը անփոխարինելի է: Հայկական յուշարձաններու ոչնչացումն ու իւրացումը՝ Հայերու ցեղասպանութեան շարունակութիւնն է: Ֆիզիկական ոչնչացման հետեւած է մշակութային ցեղասպանութիւնը: Բազմաթիւ օրինակներէն մէջբերենք մէկ քանին: Նեմրութ լերան վրայ հայ հին աստուածներու պանթէոն է: Այնտեղ են տեղադրուած հայոց աստուածներէն՝ Արամազդի, Միհրի, Վահագնի, Անահիտի, Աստղիկի 8-9 մետր բարձրութեամբ արձանները: Անոնց շարքին Անտիոքոս առաջինի արձանը՝ տեղադրուած հայ Երուանդունիներու տոհմէն այդ արքայի յիշատակին, ն.ք. 62 թ.-ին: Այսօր թիւրքերը իւրացուցեր են այդ ամէնը՝ եւ զանոնք կը ներկայացնեն որպէս իրենց սեփականը: Հայկական լեռնաշխարհին մէջ Պորտասարը (Գէօբեկլի Թեփէ-թուրք.) տաճարական համալիր է, որ կը ներառնէ նաեւ աստղադիտարան: Մեծ եւ հնագոյն մեգալիթեան կառոյցներէն է, շուրջ 12 հազար տարեկան: Պորտասարը մեր ժամանակի ամենակարեւոր յայտնագործութիւններէն է: Այն՝ մարդու ձեռքով կառուցուած առաջին տաճարն է: Եւ այն նոյնպէս թիւրքական ձեւով անուանափոխուած է: Անի քաղաքը հայկական «ոսկեդարի» յուշարձան է: Անիի հայկական թագաւորութեան հնագոյն մայրաքաղաքը: «1001» եկեղեցիներու քաղաքէն մնացած են աւերակներ՝ եւ նոյնիսկ զանոնք կ՛աւերեն վանդալները: Թիւրքերն անուանափոխած են Անին Անը-ի՝ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով կը փորձեն զայն ներկայացնել որպէս Թիւրքիոյ մշակութային ժառանգութիւն: Անոնք ձեռք բարձրացուցած են նաեւ Աստուածաշնչեան արժէքներու վրայ՝ հայերու հիմնական խորհրդանիշներէն մէկուն, Արարատ լեռան, զոր անուանափոխած են Աղրը: Համաձայն 1914 թ.-ի տուեալներու՝ հայկական եկեղեցիներու եւ եկեղեցական համալիներու ընդհանուր թիւն Արեւմտեան Հայաստանի եւ Օսմանեան կայսրութեան մէջ կազմած է 2549 (որոնց շարքին IV-V դդ.-ու վաղ քրիստոնէական յուշարձանները): Անոնց մեծ մասը թալանուած, հրկիզուած եւ աւերուած է ցեղասպանութեան ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ.-ի տուեալներուն համաձայն՝ 1923 թ.-էն յետոյ պահպանուած 913 պատմաճարտարապետական յուշարձաններէն 464-ը հիմնայատակ ոչնչացուած են, 252-ն աւերակ վիճակ ունի, 197-ն հիմնական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդէն գրեթէ ոչինչ մնացած է վերականգնելու, Թիւրքիան զանոնք բոլորը ոչնչացուցած է ծրագրաւորուած կերպով: Որպէս նոր-օսմանիզմի քաղաքականութեան ժամանակակից դրսեւորում կարելի է դիտել Սսի Կաթողիկոսական համալիրը կաթողիկոսարանին վերադարձնելու մերժումը, ինչը անոնք իւրացուցած են 20-րդ դարու ցեղասպանութիւնն իրականացնելու միջոցով: Թիւրքիոյ ներկայիս քաղաքականութիւնը հասցուցած է անոր, որ արեւմտահայերէնը յայտնուի ոչնչացման վտանգի տակ գտնուող լեզուներու շարքին, քանի որ Արեւմտեան Հայաստանէն բռնագաղթուածները հնարաւորութիւն չունին պատմական հայրենիք վերադառնալու եւ մայրենին այնտեղ գործածելու եւ զարգացնելու, որպէս իրենց բնական իրաւունքի արտայայտութիւն: Թիւրքիոյ վարած նոր-օսմանականութեան ու ձուլման քաղաքականութեան յատկանշական օրինակ է անոնց վերաբերմունքը Համշէնահայերու նկատմամբ, որոնք հիմնապէս ենթարկուեցան բռնի մահմեդականացման: Շատերը կորսնցուցին իրենց արմատներն ու ազգային ինքնութիւնը, չեն ընդունիր իրենց հայկականութիւնը, իրենք զիրենք կ՛անուանեն «հեմշիլներ»: Աղօթք կարդալով արեւմտահայերէնով (օրինակ Հայր մերը)՝ անոնցմէ ոմանք համոզուած են, որ ան Համշէնական աղօթք է՝ թիւրքերէն լեզուով: Իսկ ճարտարապետական գոհարները, միջնադարեան Համշէնական կամարակապ կամուրջները՝ թիւրքերը առանց ամօթի կ՛արձանագրեն որպէս իրենց ձեռքբերումը: Եւ մենք պէտք է օգտագործենք բոլոր հնարաւորութիւնները՝ օգնելու մեր Համշէնահայ եղբայրներուն եւ քոյրերուն, որ վերադառնան իրենց հայկական արմատներուն: Հայկական գորգերը թիւրքերը կը ներկայացնեն իբրեւ իրենցը, նոյնիսկ եթէ կը բերեն Հայաստանէն եւ կամ կը կրկնօրինակեն զանոնք, անկախ հայկական խորհրդանիշներէն, գոյներէն եւ այլն…, պնդելով թէ ներկայացուածը թիւրք ժողովուրդի ձեռքբերումն է: Անոնք այնքան անսկզբունքային ու անշնորհք են՝ որ իւրացուցած են մեր հայրենասիրական «Զարթնիր լաո» երգը, աշխարհիս երեսին միակ օրօրոցային երգը՝ ուր մայրն իր որդիին քնացնելու փոծարէն՝ կոչ կ՛ընէ պաշտպանելու Հայրենիքը, երգ՝ որով մեր ֆեդայիներն ու մարտիկները կռուի ելած են: Թիւրքական ֆուտբոլային ակումբը զայն իւրացուցեր է՝ եւ կը գործածէ որպէս հիմն, բնականաբար փոխելով բառերն ու լեզուն թիւրքերէնի: Հնագոյն հայկական խոհանոցը նոյնպէս «կողոպտուած» է հարեւաններու կողմէ, ինչը դիւրին է ապացուցել՝ եթէ անդրադառնանք ակունքներուն, ուսումնասիրելով թէ ինչէն եւ ինչպէս պատրաստուած է կերակուրը: Բերենք հացահատիկի օրինակը, թէեւ կրնանք այլ օրինակներու ալ դիմել: Հացահատիկի 3-4 տեսակներ կը համարուին բուն հայկական: Յայտնի է, որ հացահատիկի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Հայերն են, որ հինէն ի վեր զբաղուեր են հացահատիկի մշակմամբ: Բլղուր, փոխինձ, կորկոտ, ձաւար, հաճար… եւ այս ամէնը այլազան ձերերով մշակելով՝ խմորի հետ կ՛օգտագործուին հայկական խոհանոցէն ներս: Բոլոր այն կերակրատեսակները, որոնք թիւրքերն ու այլ հարեւաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «օժանդակութեամբ» կը ձգտին իւրացնել՝ իրականութեան մէջ բուն հայկական ստեղծագործութիւն են, որովհետեւ ունին պատրաստման մաքուր հայկական եղանակ թոնիրի մէջ, եւ ունին հայկական անուանումներ: Այդ ամէնը կը վերաբերին նաեւ լաւաշին ու մատնաքաշին: Ինչպէս կը կանխագուշակեն շատերը՝ «քաշիկ» (քաշել խօսքէն) ազգային կերակուրէն յետոյ, թիւրքերը կը ցանկան իւրացնել թոնիրը, որն Արեւին երկրպագելու ժամանակներէն ի վեր հայերու համար Արեւի խորհրդանիշն է երկրի վրայ: Թոնիրն ունի քանի մը գործառոյթ՝ բացի անկէ որ վառարան է կերակուր պատրաստելու, նաեւ կը տաքցնէ կացարանը, կը բուժէ հիւանդութիւններ, եւայլն: Այն ամէնը ինչ ներկայացուեցաւ վերը՝ կը կատարուի ցուցադրելու համար որ թիւրքերը բնակչութեան գլխաւոր տարրն են Հայկական լեռնաշխարհի: Սակայն որքան ալ ջանան կեղծել իրենց պատմութիւնը, վճարել ամենատարբեր լոբբիստական կազմակերպութիւններուն՝ միեւնոյնն է, չ՛ստացուիր այն ընել, որովհետեւ պատմութիւնը կը յիշէ քոչուորներուն՝ որոնք բռանգրաւեցին այլոց հողերը, իւրացուցին անոնց ունեցուածքն ու մշակութային արժէքները: Թիւրքիայի Հանրապետութիւնը ՅՈՒՆԵՆՍԿՕ-ի անդամ է: Ժամանակն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու այլ միջազգային կազմակերպութիւններ՝ պահպանեն պատմական արդարութեան սկզբունքները, իրաւունքները, բարեկրթութեան կանոները, եւ ոչ այնպէս՝ ինչպէս հիմա, գործածելով երկակի սկզբունքներ: Յուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպութիւններու բարեխիղճ մասնագէտները՝ կը կասեցնեն շարունակուող վանդալիզմը, եւ կը սկսին աշխատիլ հաճոյք ստանալով իրական պատմագրութեան ուսումնասիրութենէն՝ այլ ոչ թէ մտացածին, կամ իրենց որպէս իրական ներկայացուած կեղծիքներէն: Սա ոչ միայն Հայ ժողովուրդի պատմութիւնն է՝ այլեւ համաշխարհային, ամբողջ մարդկութեան հոգեւոր մշակութային ժառանգութիւնն է: Յուլիա Գիւլոյեան՝ «Համշէնուհի» Համշէնահայերու կանաց միջազգային միութեան մշակոյթի յանձնաժողովի ղեկավար, նախագահութեան անդամ 17.11.2016 թ. ——————- Թարգմանութիւնը արեւելահայերէնէ՝ Մովսէս Նաճարեան, Լուսաւոր Աւետիս Լրատուական կայք   дним из явных проявлений политики неоосманизма Турецкой Республики на современном этапе является продолжение политики присвоения и уничтожения культурного, исторического и духовного наследия армянского народа. Политики, которую на протяжении всего времени проводили турецкие правительства – будь то султанская, младотурецкая или кемалисткая. Она приняла особенно ужасающие формы в годы геноцида армянского народа в 1894-1923 годах совершенного турецкими правительствами в Западной Армении, Киликии и Османской Турции. А так как своевременное осуждение со стороны мирового сообщества этого ужасающего преступления против человечества и цивилизации, и возмещение причиненного ущерба пока полностью не произошло, то геноцид продолжается и по сей день, приняв различные формы, в том числе и как культурный геноцид. В этом контексте необходимо обратить внимание о дальнейшей судьбе наследия цивилизации, которую часто называли и называют сегодня «колыбелью», учитывая, что она относится к тем, с которых начинались духовность, гуманизм и культура нашего мира. Значительная часть древней цивилизации, плоды культурного и духовного наследия, принадлежащего армянскому народу, к сожалению, сегодня находятся в руках того государства, которое само и совершило это злодеяние, которое умышленно демонстрирует всему миру свое варварское отношение к культуре другого народа – создателя этих ценностей. Приходится признать, что на протяжении долгого времени, неоосманская политика Турции, «развивая» традиции младотурков, тщательно, последовательно и методично продолжает их традиции по уничтожению культурного и духовного наследия армян. После физического истребления огромной части коренного армянского населения страны во время геноцида на протяжении конца ХIХ и начала ХХ веков, еще более интенсивным становится процесс искоренения всего того, что было и принято считать сегодня армянским. Начиная с 28-го года прошлого века, идет процесс переименования всего того, что было историческим, национальным на территории Западной Армении. Более 90% армянских топонимов отуречены, географические названия Западной Армении заменены. Сотни архитектурных памятников армянского народа превращены в мечети, уничтожается все, что имеет армянское происхождение или имеет отношение к армянам, армянской культуре и истории. Памятники, церкви, шедевры зодчества используются в качестве мишеней во время военных учений турецкой армии, что дико для любого современного государства, если конечно не говорить о террористических формированиях вроде ИГИЛ! Те немногие церкви, что еще остались целы, служат в качестве хлева, склада, тюрем. Создаются новые и фальсифицируются иные официальные документы, поощряются псевдонаучные публикации, в которых армянская история и культура искажена или предается забвению. Сформирована целая «нормативная база» о т.н. «законном вандализме», легализующим снос памятников, их использовании в качестве стройматериалов, незаконные поиски драгоценностей и незаконные раскопки. «Золотоискатели» под покровительством правительства Турции уничтожают все без исключения! Такие памятники принадлежат не Турции, они – наследие человечества. Их потеря непоправима. Уничтожение или присвоение армянских культурных памятников – это продолжение геноцида армян. За физическим уничтожением последовал культурный геноцид! Приведем несколько примеров из множества. Гора Немрут – это пантеон античных армянских богов. Там расположены 8-9 метровые статуи богов Арамазда, Митры, Ваагна, Анаит, Астхик и других. Среди них скульптура Антиоха I Теос. Возведена в 62 г. до н.э. в честь царя Антиоха I Теос из армянской династии Ервандидов. Сегодня турки присвоили данное наследие, выдавая его за свое. Портаблур – (Гебекли Тепе (турк.), Пупочная гора (рус.)). Городище, с храмовым комплексом и обсерваторией, расположенный на Армянском нагорье. Является древнейшим из крупнейших мегалитических сооружений в мире. Ему более 12 000 лет. Портаблур – одно из самых важных открытий нашего времени. Это первый храм созданный человеком. И он тоже переименован на турецкий манер. Город Ани – памятник армянского «золотого» века. Древняя столица армянского Анийского царства. Была одной из самых крупных городов в мире. От города «1001» церкви остались только руины, и даже их по сей день разрушают вандалы. Турки переименовали Ани в «Аны» и пытаются через ЮНЕСКО сделать его культурным наследием Турции. Они посягнули и на библейские ценности – один из основных символов армян – на гору Арарат, переименовав ее в «Агры»! Духовное наследие. Согласно официальным данным, к началу 1914 года общее количество церквей и монастырей на территории Западной Армении и Османской империи составляло 2549 (в том числе уникальные раннехристианские памятники IV-V веков), большая часть которых была ограблена, сожжена и разрушена во время геноцида. По данным ЮНЕСКО 1974 года, после 1923 года из 913 сохранившихся армянских историко-архитектурных памятников 464 полностью уничтожены, 252 лежат в руинах, 197 нуждаются в капитальном восстановлении. А сегодня уже почти нечего восстанавливать – Турция их планомерно уничтожала. Современная политика последователей неоосманизма проявляется также в нежелании возврата резиденции киликийского католикосата в Сисе, присвоенного турецким государством в начале 20-го века в результате геноцида. Современная политика Турция привела к тому, что западноармянский язык оказался под угрозой исчезновения из-за депортации армян Западной Армении и не возможности вернуться на свою историческую Родину, и там использовать его, реализуя свое естественное право. Наглядным примером политики неоосманизма и ассимиляции в Турции является отношение к амшенским армянам, которые в большинстве своем были насильственно исламизированы. Многие потеряли свои корни и национальную идентичность, не признают себя потомками армян, называют себя хемшилами. Читая молитвы на западноармянском языке (например «Отче наш»), некоторые убеждены, что эта хемшилская молитва на турецком языке. А шедевры зодчества – уникальные средневековые амшенские арочные мосты, турки без зазрения совести приписывают к своим достижениям. И мы должны использовать все возможности для того, чтобы помочь нашим амшенским братьям и сестрам вернуться к своим армянским корням. Турки выдают армянские ковры за свои, привозя их даже из Армении или копируя, не смотря на армянские символы, цвета и т.д., утверждая, что все указанное является достоянием турецкого народа. Они на столько беспринципны, бездарны, что присвоили нашу патриотическую песню «Зартнирь лао мерним кзи» – единственную колыбельную в мире, в которой мать зовет сына защищать Родину, песню, с которой наши воины-фидаины шли в бой. Турецкая футбольная команда ее присвоила и использует как свой гимн, естественно, заменив слова на турецкий. Древняя армянская национальная кухня тоже «экспроприирована» соседями, что легко доказать, если обратиться к истокам, изучив из чего и как приготовлено блюдо. Приведем пример с пшеницей, хотя можем и с другими продуктами. Известно, что родиной пшеницы является Армянское нагорье. До сих пор 3-4 ее вида считаются исконно армянскими. Именно армяне издревле занимались предварительной обработкой пшеницы. Блгур, похиндз, коркот, дзавар, ачар – это все обработанные по разному пшеничные крупы используются в армянской кухне. Все те блюда, которые турки и другие соседи «при помощи» ЮНЕСКО пытаются присвоить или уже присвоили – являются исконно армянским изобретением, так как имеют чисто армянскую технологию приготовления – в тондыре и имеют армянские названия. То же относится к лавашу и маднакашу. Как прогнозируют некоторые, после национального блюда кашика (от слова «кашел» (арм.) – втягивать), турки захотят присвоить тондыр (который еще во времена поклонения Солнцу у армян был символом Солнца в земле). Тондыр имел несколько функций: кроме печи для приготовления пищи, отапливал дом, помогал восстанавливать здоровье после болезни и т.д. Все вышеперечисленное делается с целью дать туркам возможность называть себя автохромным населением Армянского нагорья, но как бы они не старались фальсифицировать свою историю, проплачивая различные лоббистские организации, это им не удастся, история помнит их кочевниками, захватившими чужие земли и присвоившими их имущество и культурные ценности. Республика Турция является членом ЮНЕСКО. Пора ЮНЕСКО и другим международным организациям работать, придерживаясь принципов исторической справедливости, права, этических норм, а не так как сейчас – применяя двойные стандарты. Надеемся, что добросовестные специалисты ЮНЕСКО и других международных организаций остановят продолжающийся вандализм и начнут работать, получая удовлетворение от изучения подлинной истории, а не придуманных или преподнесённых их в качестве таковых. Это не только история армянского народа, но и мировая история, культурное и духовное наследие всего человечества! Юлия Гюлоян, руководитель комиссии по культуре, член президиума международного женского объединения амшенских армян «Амшенка» 17.11.2016г.