Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (ԱՀՀ) կառավարության խորհրդի 25-րդ նիստը։
Նիստը բացեց ԱՀՀ նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը, ով անդրադարձավ Կիլիկիայի անկախության 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Տիկին Մարկոսեանը նաեւ նշեց օգոստոսի 10-ին կայանալիք Սևրի դաշնագրի ստորագրման տարեդարձի հետ կապված zoom հանդիպման մասին։ Նիստը շարունակեց ԱՀՀ Ազգային Խորհուրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը։ Նա խոսեց ամառային համալսարանի մասին՝ շեշտելով, որ կատարվում են կարևոր աշխատանքներ, որպեսզի յուրաքանչյուր մասնակից ներկայացնի իր աշխատանքը՝ կապված ԱՀՀ և հայ ժողովրդի հետ։
