Օգոստոսի 10-ին Արեւմտեան Հայաստանի Երեւանյան Ներկայացչությունում տեղի ունեցավ Սևրի դաշնագրի 104 ամյակին նվիրված հիշարժան zoom հանդիպում: Այս հանդիպումը նվիրված էր հիշեցնելու եւ ամրապնդելու Սևրի դաշնագրի պատմական նշանակությունը եւ նրա նպատակը հայ ժողովրդի իրավունքների պաշտպանման հարցում։
Հանդիպմանը ելույթ ունեցան ԱՀՀ խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը , ով իր ելույթը ներկայացրեց ֆրանսերեն լեզվով: Իր խոսքում պարոն Աբրահամեեանը կարեւորեց Սևրի դաշնագրի՝ որպես հայ ժողովրդի արդար իրավունքների վերականգնման հիմնական հենարան: Նա ընդգծեց, որ հայերը երբեք չպետք է մոռանան իրենց պահանջատիրությունը եւ պետք է շարունակեն պայքարել իրենց իրավունքների համար:
Ելույթ ունեցան նաեւ ԱՀՀ նախագահ տիկին Լիտիա Մարկոսեեանը եւ Ազգային ժողովի նախագահ տիկին Նելլի Հարությունյանը, ովքեր անդրադարձան Սևրի դաշնագրի արդիականությանը եւ կարեւորեցին այն որպես միջազգային իրավունքի փաստաթուղթ, որը մինչ օրս մնացել է անավարտ եւ իրականացման սպասող:
Գիլերմո Կարամանյանը, ով նույնպես հանդես եկավ ելույթով իսպաներեն լեզվով, ընդգծեց միջազգային հանրության ուշադրությանը կարեվորությունը Սեւրի դաշնագրի վերաբերյալ ։
Հանդիպումն ամփոփվեց հայ ժողովրդի իրավունքների վերականգնման անհրաժեշտության եւ միասնության կարեւորության շեշտադրմամբ: Սևրի դաշնագիրը մնում է հայ ժողովրդի արդար պահանջների իրականացման իրավական փաստաթուղթ, որի շուրջ պետք է համախմբվել եւ միասին պայքարել:
Հանդիպման ավարտին հյուրասիրություն կազմակերպվեց, որի ընթացքում ներկաները սեղանի շուրջ խորիմաստ քննարկումներ ծավալեցին Սեւրի Դաշնագրի վերաբերյալ:
