Մահացել է Արեւմտեան Հայաստանի զավակ Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զաւէն Խանճեանը (1944-2024)

  • by Editbeglari, 02 Մայիսի, 2025 in TV
451 դիտում

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում խոր ցավով տեղեկացան Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն պրն Զաւէն Խանճեանի անժամանակ մահվան մասին։

Պրն Խանճեանը մեծ ճանաչում վայելող հասարակական գործիչ էր, մտավորական, բարեգործ, Հայրենիքին հավատարմորեն ծառայելու օրինակ։ Նա ցեղասպանությունը վերապրողների երկրորդ սերնդի ներկայացուցիչներից էր, իր մեջ խորապես կրում էր այդ հիշողությունը։ 

Այս հանգմանքը նույնպես նպաստեց այն բանին, որ պրն Խանճեանը դարձավ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լավ բարեկամը, բազմիցս անշահախնդրորեն օժանդակեց միջազգային գիտաժողովների և ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպմանը, հրատարակությունների իրականացմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Մենք միշտ կհիշենք նրա բարի ժպիտով կերպարը և իմաստուն խոսքը։