ԱՀՀ կառավարության խոսնակի ելույթը

  • by Editbeglari, 02 Մայիսի, 2025 in TV
416 դիտում

Օգոստոսի 17֊ին տեղի ունեցավ ԱՀՀ կառավարության խոսնակ Արմինե Սահակյանի ելույթը։

Նա անդրադարձավ Սևրի դաշնագրի 104 ամյակին նվիրված հիշարժան zoom հանդիպում, որի ժամանակ  ելույթ ունեցավ  ԱՀՀ խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը, ով իր խոսքում    կարեւորեց Սևրի դաշնագիրը՝  որպես հայ ժողովրդի արդար իրավունքների վերականգնման հիմնական հենարան: 

Նա ընդգծել է, որ հայերը երբեք չպետք է մոռանան իրենց իրավունքների կիրառումն ու իրացումը։

Խոսնակն անդրադարձավ նաև ԱՀՀ նախագահ տիկին Լիտիա Մարկոսեեանի  եւ Ազգային ժողովի նախագահ տիկին Նելլի Հարությունյանի ելույթներին, ովքեր անդրադարձան Սևրի դաշնագրի արդիականությանը եւ կարեւորեցին այն որպես միջազգային իրավունքի փաստաթուղթ, որը մինչ օրս մնացել է անավարտ եւ որը պետք է իրականացվի: 

 Խոսնակն իր ելույթում հիշատակեց   Western Armenia շաբաթաթերթի նոր համար մասին, որտեղ ներկայացված են  Նախագահ Արմենակ Աբրահամեանի ելույթը՝ բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 17-րդ նստաշրջանի հետ կապված։ Ամսագրում ներկայացված է նաև ԱՀՀ  նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանի ելույթը՝ 

Բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի նախապատրաստական հանդիպման վերաբերյալ։