Իրանի դեսպանը ընդգծել է Արեւելյան Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված քաղաքական վճռականությունը

  • by Editbeglari, 02 Մայիսի, 2025 in TV
464 դիտում

Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի և Արեւելյան Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության մասին պայմանագիր: Միջոցառմանը ներկա են եղել նաև Արեւելյան Հայաստանում ԻԻՀ դեսպանը:

Իրանի կողմից համաձայնագիրը ստորագրել է ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսեյն Սուֆին, իսկ Արեւելյան Հայաստանի կողմից՝  ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը:

Արեւելյան Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդմամբ, այս համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել Հայաստանի քաղաքացիների անձնական ավտոմեքենաներով այցը  Իրան և «Կառնետ դե Պասաժ»-ի տրամադրումը:

Այս համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների միջև զբոսաշրջության և տրանսպորտային հարաբերությունների ամրապնդման գործում և կարող է նպաստել Հայաստանի քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունների ավելացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Արեւելյան Հայաստանի Հանրապետության միջև մշակութային և տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը։

Ստորագրման արարողությանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, հիշատակելով Նիկոլ Փաշինյանի ու Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը, ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված քաղաքական վճռականությունը։