Նախընտրական քարօզարշաւ․ Աշօտ Յարութիւնեան

  • by Western Armenia, July 08, 2023 in Խորհրդարան
176 դիտում

Աշօտ Ալեքսանդրի Յարութիւնեանը, ծնած  է  Շուշի քաղաք 1967թ. Փետրւար 9-ին՝ բանվորի ընտանիքը: Մասնագիտութեամբ պատմաբան է։

1973-1983թթ.  Սովրեր է Շուշի քաղաքի թիւ 2 գիշերօթիկ դպրոցը : 1983-1990թթ.  Սովրեր է  Ստեփանակերտի ՊՄ ինստիտուտի  պատմութեան եւ իրաւագիտութեան ֆակուլտետը :

1985-87թթ. Ծառայեր է ԽՍՀՄ Բանակի Բելոռուսիոյ Ռազմական Օկրուգի ՈՒրուչէյի 310-րդ գվարդիկան յրետանային զօրամասը:

1987-1990թթ. Սովրեր է  Կիրօւականի ՄԻ Ստեփանակերտի մասնաճիւղը, որը Աւարտեր է գերազանցութեան դիպլոմով:

1990թ. ՀՀ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի ասպիրանտուրային մէջ ձեւակերպուեր է դիսերտանտ, սակայն Արցախ սկսուած ինքնապաշտպանական մարտերու պատճառաւ թողեր է թերի եւ անդամգրուեր ԱՀ ինքնապաշտպանութեանը՝ ֆիդայական եւ  բանակային փուլերով:

Աշխատանքային փորձ 1990-1992թթ. Դասաւանդեր է Ասկէրանի շրջանի Սարդարաշէն գիւղի 8-ամեա դպրոցը, որպէս պատմութեան եւ աշխարհագրութեան ուսուցիչ: Յարութիւնեանի ջանքերու  շնորհիվ դպրոցը 1991-ին դարձեր է 10-ամեա:

1996թ. Հունվարէն սեպտեմբեր նոյն դպրոցը շարունակեր է աշխատանքը: 1996թ. Սեպտեմբերէն տեղափոխուեր է հայրենի Շուշի քաղաք եւ  աշխատեր մանկավարժական տեխնիկում՝ պատմութեան եւ փիլիսոփաիւթեան ուսուցիչ:

1997 թուականէն աշխատեր է Շուշի քաղաքի պատմաերկրագիտական թանգարան` որպէս տնօրէն : Շուրջ 20 տարաբնոյթ յօդուածներու յեղինակ է: 2005թ. «Շուշիի հնագիտական արշաւախումբի» անդամ է ու մասնակցեր է Շուշիի, Հունոտի կիրճի եւ Փոքր Սղնախի հնագիտական պեղումներուն: Ընտանեկան դրութիւն՝ ամուսնացած է, ունի երկու երեխա: 

Աշօտ Յարութիւնեանի մասին պատմող տեսանիւթը  կարող եք դիտել մեր Western Armenia TV-ի  իւթուբեան էջին վրայ։

https://youtu.be/GJ6gT3Wc6Lo