Այսօր Վուդրո Վիլսոնի իրաւարար վճիռին 103-ամեակն է 

  • by Western Armenia, November 21, 2023 in Քաղաքականութիւն
89 դիտում

ԱՄՆ-ի 28-րդ նախագահ , քաղաքական ու պետական գործիչ, ակադեմիկօս Վուդրո Վիլսոնի անունն այսօր ողջ հայութեանն է յայտնի` թէ Հայաստան, թէ անոր  սահմաններէն դուրս: Նոյեմբեր 22-ին կը լրանա  Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանին վերաբերեալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրաւարար վճռի կամ Վիլսոնի իրաւարարական պայմանակարգի ընդունման 103 ամեակը։ 

1920 թ. Օգոստոս 10-ին ստորագրուեց Սեւրին դաշնագիրը, որուն երկար ժամանակ կը սպասեր եւ մեծ հոյսեր կը կապեր հայ ժողովուրդը: Սան-Ռեմոյի խորհրդաժողովի եւ Սեւրին դաշնագիրին 89-90 յօդուածներու Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ սահմանի  որոշման վերաբերեալ ներկայացուած հայցադիմումին համաձայն՝ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ. Նոյեմբեր 22-ին կը ներկայացնէ է իր Իրաւարար վճիռը՝  Կարինի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգները թուրք-հայկական սահմանագծման մասին, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր աւելի քան 160 հազար քառ. կմ: Իրաւարար վճիռը վերջնական է եւ պարտադիր կատարման համար։ Այն չունէ ժամանակային սահմանափակում, եւ ատոր կարգավիճակը կախում չունէ վճռին հետագա ճակատագիրէն։  Վիլսոնին իրաւարար վճիռը պարտադիր է բոլոր հայցւորներուն համար, որոնք ներկայիս յետեւեալ երկրներն են՝ Միացեալ Թագաւորութիւն, Կանադա, Աւստրալիա, Նօր Զելանդիա: