Առնուազն 1002 մարդ զոհուած է, 2376-ը՝ վիրաւորուած․ Մյանմարի երկրաշարժի աւերիչ հետեւանքները

  • by Editbeglari, March 29, 2025 in Լուրեր
410 դիտում

Մյանմարի իշխանութիւնները յայտներ են Մարտ 28-ին՝ Ուրբաթ օրը, տեղի ունեցած 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնութեամբ աւերիչ երկրաշարժերու յետևանքով 1002 զոհերու և 2376 վիրաւորներու մասին։ Ցնցումները զգացեր են նաև Չինաստանի և Թաիլանդի մէջ։

Առնուազն 1002 մարդ զոհուեր է, 2376-ը՝ վիրաւորուեր է Մյանմարի մէջ Ուրբաթ օրը տեղի ունեցած հզօր երկրաշարժի յետևանքով, կը յայտնեն երկրի ռազմական իշխանութիւնները։ Կը սպասուի, որ փլատակներու մաքրման ժամանակ զոհերու և վիրաւորներու թիւը կ’աւելնայ։ Մյանմարի մեծութեամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի փրկարարներէն մէկը BBC-ին ըսած է, որ «վնասը հսկայական է»։ Փրկարարական աշխատանքները շարունակուեր են ողջ գիշեր՝ հակառակ բազմաթիւ յետցնցումներուն:

Ուրբաթ օրը՝ Մարտի 28-ին, Մյանմար 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժեր տեղի ունեցեր են, կը հաղորդէ ԱՄՆ Երկրաբանական ծառայութիւնը (USGS):

Արևմտեան Հայաստանի հեռուստաընկերութիւնը իր խորին ցաւակցութիւնները կը յայտնէ Մյանմարի աւերիչ երկրաշարժի զոհերու ընտանիքներուն։ Մեր միտքերը վիրաւորներու և այս ողբերգութենէն տուժած բոլոր մարդոց հետ են։