Արեւմտեան  Հայաստանի զաւակները․Սամուէլ Անտոնեան՝ Քեռի     

  • by Western Armenia, May 27, 2023 in Հասարակութիւն
214 դիտում

Սամուէլ Անտոնեան՝ Քեռին ծնուեր է՝ 1967 թուականու հունվար 15-ին Ջաւախք։ 1988թ.յունիսին մեկնելու էր Կիրովգրադ՝ սովրելու քաղաքացիական ավիացիոյ ուսումնարան: Հէնց «Զվարթնոց» օդակայանին մէջ ալ պատռեր է ուղետոմսը ու զինւորագրուեր արցախեան ազգային-ազատագրական շարժումին: Սամուելի մարտական ուղին սկսուեր է Հայաստանի սահմանամերձ շրջաններէն՝ Խնձորուտ,Կոռնիձոր,Երասխաւան։

Ամէն անգամ մարտի գնալուց առաջ կ’երգեր մեծ հայդուկապետ Քեռիին  նվիրուած «Քեռի» երգը, որու համար ընկերները անոր կնքեր են «Քեռի» պատւանունով։

1991թ.հունւար 9-ին Քեռին կատարեր է իւր վերջին առաջադրանքը ։ Արցախին մէջ երեխա պիտի ծնուեր :Հղի կնոջը պետք էր Կղարծիից Գիշի տեղափոխիլ: Ղարադաղլու գյուղին քով մեքենան կ’ընկնէ ազերիներու դարանը: Կռուեր է ազերիներու դէմ մինչեւ վերջին շունչը՝ խոցոտուած մարմինով ծածկելով հղի կնոջը, որու ամուսինը արդէն սպաներէին: Միայնակ մարտնչելէն յետք ընկեր է հերոսաբար։ Նա անկախ հայրենիքի, ազգային բանակի մասին բազմաթիւ գրառումներ է ունեցեր ծոցատետրում, որտեղ իւր խոհերն էր արտահայտած։

«Ինչ ալ որ ըլլա, պետք է հայրենի հողի զինւոր ըլլալ: Արեան վերջին կաթիլով պիտի վրէժի, ցասումին, պայքարի խօսք ըսիլլ: Մեր բազուկն ինչի՞ համար է,եթէ ոչ՝ մեր ազգի, հողի, պատուի պաշտպանութեան: Արցախի պատիւը պաշտպանիլ,կը նշանակէ մեր օջախի մասին մտածիլ...»,- գրեր է նա։