Արեւմտեան  Հայաստանի զաւակները․Վալերի Բալաեան

  • by Western Armenia, July 17, 2023 in Հասարակութիւն
173 դիտում

Ծնած է 1956թ. դեկտեմբեր 19-ին Ստեփանակերտ քաղաքը:

1964-1974թթ. սովրեր է Ստեփանակերտի թիւ 3 միջնակարգ դպրոցը:

1974-1979թթ. սովրեր է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի յաշուիչ տեխնիկայի բաժինը եւ ստացեր ինժեներ-սիստեմատեխնիկի  մասնագիտութիւն:

1980-1990թթ.՝ Ստեփանակերտի կապի շահագործման տեխնիկական վարչութեան չափող-ինժեներ, Կոնդենսատորներու գործարանի տեղամասի տեխնիկական յսկողութեան ինժեներ, արտադրամասի աւագ վարպետ, շինանիւթերու կոմբինատի ինժեներ-դիսպետչեր, Ջրային տնտեսութեան վարչութեան ինժեներ-էներգետիկ

Ակտիվօրէն ընդգրկուեր է Արցախեան ազգային-ազատագրական շարժման մէջ:

1989-1990թթ. մասնակցեր է «Ամարաս» բարեգործական միութեան աշխատանքները:

1990թ. ընդյհատակեա գործունեութիւն է իրականացուցեր Արցախեան ազատագրական  շարժման զինուած պայքարի ընթացքին: Եղեր է պայքարի կէդրօնական շտաբի յետախուզութեան պետ, ինչպէս նաեւ շտաբին կից համակարգող խորհուրդի անդամ: Նոյն թուականին ընդունուեր է ՀՅԴ շարքերը եւ Արցախի ԿԿ կողմէն  նշանակուեր մարտական  գործողութիւններու պատասխանատու, ով կը կազմակերպէր եւ  կը յամակարգեր էր զինուած ջոկատներու գործունեութիւնը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքին վրայ: Եղեր է Բերդաձորի ինքնապաշտպանութեան խորհուրդի անդամ:

1991թ. դեկտեմբեր 28-ին Ստեփանակերտի թիւ 12 ընտրատարածքէն ընտրուեր է ԼՂՀ առաջին գումարման Գերագոյն խորհուրդի պատգամաւոր: Եղեր է պաշտպանութեան եւ անվտանգութեան մշտական հանձնաժողովի նախագահ:

1992-1995թթ.՝ Պաշտպանութեան պետական կոմիտէի անդամ

1997-2000թթ.՝ Ստեփանակերտի էլեկտրական ցանցի տնօրէն

2000-2006թթ. զբաղուեր է մասնաւոր գործարարութեամբ տեղեկատուական տեխնոլոգիաներու ոլորտը:

2007-2009թթ.՝ ԼՂՀ կառաւարութեանը  առընթեր ենթակառուցուածքներու վարչութեան ղեկավար

2009-2012թթ. ղեկավարեր է «Արցախէներգո» ՊՓԲԸ:

2012-2013թթ. ԼՂՀ վարչապետի  խորհրդական

2013թ.-ից՝  «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ տնօրէն

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի չորս զաւակ: