Արեւմտեան  Հայաստանի զաւակները․ Մերուժան Ստեփանեան

  • by Western Armenia, July 24, 2023 in Հասարակութիւն
156 դիտում

Մերուժան Ստեփանեանը ծնուեր է 1993 թուականին իւնվար 17-ին, Գիւմրի քաղաքը: Սովրեր է Գիւմրիի Մուշ թաղամասի թիւ 42 դպրոցը: Դպրոցն աւարտելէն ետք ընդունուեր է Վազգեն Սարգսեանի  անուան ռազմական ինստիտուտ։ Ինստիտուտը աւարտելէն  ետք  սկսեր է աշխատիլ եւ  ընտանիքի հետ տեղափոխուեր է Երեւան: Մերուժանը կը զբաղուեր նկարչութեամբ, շվի կը նուագեր եւ  կ՚երգէր։ Բանակ կարգապահ ծառաիւթեան համար ստացեր է աւագ-լեյտենանտի կոչում։

Թալիշի մարտական դիրքը 2016 թուականի ապրիլ երկուսի լոյս երեքի գիշերը շփման գիծին վրայ ադրբեջանցիներու  հարձակումէն զօհուեցան  4-րդ դասակի հրամանատար, պայմանագիրային զինծառայող աւագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանեանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրեանը եւ  Վիկտոր Յուզիխովիչը։

«Այդ ժամանակ Երեւան կ՚ապրեինք»,- կը յիշէ Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն: «Ամուսինս կ՚աշխտեր Վազգեն Սարգսեան ինստիտուտը, հեռաձայնեց, թէ՝ հեռաձայնիր,  տղոց  հետ խօսիր, հոն  Թալիշ պատերազմ է, շատ վատ վիճակ է: Հեռաձայնեցի, խօսեցի,իմ Մերուժանս սովորութեան համաձայն, շատ բարձր տրամադրությամբ խօսեց ու ըսաւ՝ մամ, ես քեզ էսքան ժամանակ չեմ խաբեր, էսօր ալ  չեմ խաբեր, ու դու յաւատա ինձ, այն ինչի մասին լսեր, անհանգստացեր եք, ընդամէնը խափանարարութիւն  էր, հետ ենք ուղարկեր, հիմա ուղղակի հանգստանալու ժամ է,  կ՚երթանք հանգստանալու: Մէկ ալ  իմ Մերուժս ըսաւ՝  մա, ի՞նչ կ՚ընես, ըսի՝ տանն եմ, ինքն ալ թէ՝  բան մը պիտի խնդրեմ, արագ հասիր եկեղեցի եւ մոմ վառէ: Մոմ վառէ, որ ես ու իմ տղեքս անփորձանք ըլլանք: Ես գացիւ եւ արդեն գիտեի, որ Աստուած կողքին է ու  բան մը  չի պատահեր, բայց, ցավոք, պատահեց: Դա ապրիլ 2-ի առաւօտուն էր, արդեն 9 անց կես: Իմ Մերուժս ըսաւ, թէ՝ մամա, սաղ գիշերը նորմալ է եղեր, անհանգստանալու բան չկա, հանգիստ եղիր: Ես կքնեմ, կարթնանամ, ու նորէն կզանգեմ: Ու ես յաւատացի, ես միշտ եմ զինքը յաւատացեր, որովյետեւ միշտ խօսքի տերն է եղեր: Այդ օրն ալ յաւատացի, բայց ատ  յաւատը  անհանգստութեան վերածուեցաւ, անհամբեր դարձա, անընդհատ կը սպասէի զանգերը, ու ատ  զանգերը չեղան»: