Կարինի Թորթում ջրվեժի մէջ ջուր չէ մնացած

  • by Western Armenia, February 22, 2022 in Հասարակութիւն
168 դիտում

Ասիայի եւ Եւրոպայի ամենաբարձր ջրվեժ համարուող Արեւմտեան Հայաստանի Կարինի Թորթում ջրվեժի մէջ ջուր չէ մնացած։ Ջրվեժը, որը ներկայացուած էր ԵՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկին, այժմ  կարօտ է այցելուներու։

Այնտեղ տարեկան կ՛այցելեն միջինը 10 հազար զբօսաշրջիկ, որտեղ 48 մեթր բարձրութենէն հոսող ջուրերը տեսողական խրախճանք կը պարգեւեն  դիտողներուն։ Այժմ հետք չէ մնացած թէ՛  հին տեսարանէն, թէ՛ ջրվեժի նախկին առատութենէն։