Կոստանդնուպոլիսի մէջ վերաբացուած է Սուրբ Հռիփսիմեանց եկեղեցին

  • by Western Armenia, February 28, 2022 in Հասարակութիւն
243 դիտում

Կոստանդնուպոլիսի Սարիեր վարչական շրջանին գտնուող հայկական Սուրբ Հռիփսիմեանց հայկական եկեղեցին աւարտած են վերանորոգման աշխատանքները, եւ եկեղեցին բացած է իր դուռերը հաւատացեալներուն:

Բացման արարողութեան ներկայ գտնուած է նաեւ Պոլիսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը: Մատուցուած է պատարագ:

Եկեղեցւոյ հիմնադրամի հիմնադիր խորհուրդի նախագահ Մուրաթ Սումենն, յիշեցնելով, որ կառոյցը հիմնուած է 1848թ.-ին, պատմած է վերանորոգուելու աշխատանքներու մանրամասներու մասին:

«Սուրբ Հռիփսիմեանց եկեղեցին Կոստանդնուպոլիսի գործող եկեղեցիներէն մէկն է: Համաճարակի ընթացքին մեր եկեղեցին փակեցինք, քանի որ դռնփակ էին անցկացվում պատարագները»,-ըսած է Սումեն: