Օրուա թեման Գրիգոր Ամիրզաեանին հետ 

  • by Western Armenia, January 11, 2024 in Հասարակութիւն
48 դիտում

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամաւոր Գրիգոր Ամիրզաեան իր միկրոբլոգը տեղեկացուցեր է,որ Արեւելեան Հայաստանի ՊՆ-ն պատկանող  ՝ Վազգեն Սարգսեանին անուան  ռազմական ակադեմիան  այժմ Ռազմական ակադեմիաներու միջազգային ասոցիացիային անդամ է։ Կրթական լայնածաւալ բարեփոխումներու շնորհիվ ռազմական ակադեմիան կարողացաւ դիմիլ Ռազմական ակադեմիաներու միջազգային ասոցիացիային անդամակցելու համար: Յաշուի առնելով ակադեմիային կողմէն իրականացուող մանկավարժական բարեփոխումները՝ թեկնածութիւնը հաստատուեցաւ՝ միանալով միջազգային ասոցիացիային, որն կընդգրկէ 19 ռազմական ակադեմիա (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շուէտիա, Իսպանիա, Բրազիլիա, Կատար, Լեհաստան, Յարաւային Կորեա, Յարաւային Աֆրիկա, Կոլումբիա, Ֆիլիպիններ, Կոսովո)։

Գրիգոր Ամիրզաեանին վերլուծութիւնը թեմային վերաբերեալ  կրնաք դիտիլ Western Armenia Tv-իին իւթուբեան էջը։