Վանա լիճի էկոհամակարգը անհետանալու եզրին է

  • by Western Armenia, December 16, 2021 in Հասարակութիւն
234 դիտում

Արևմտյան Հայաստանի ամենամեծ  լիճը՝ Վանա լիճը, երաշտի պատճառով շարունակում է ցամաքել, որն աննախադեպ է վերջին տարիների համեմատ։ Նախորդ տարիների համեմատ տեղումների, ջերմաստիճանի նվազման և գոլորշիացման աճի հետ մեկտեղ Վանա լճի ջրի մակարդակի լուրջ նվազում է նկատվում՝ գերազանցելով 2 կիլոմետրը։ Վանի Հարյուրամյա համալսարանի գրականության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի դասախոս պրոֆ. Դոկտ. Ֆարուք Ալաեդդինօղլուն Վանա լճի մասին այսպես է պատմել. «Լճի ցամաքումը կազդի նաև էնդեմիկ ձկնատեսակ հանդիսացող տառեխի վրա։ Եթե այսպես շարունակվի, ապա դա կհանգեցնի գետերում ապրող ձկների ամբողջ պոպուլյացիայի անհետացմանը։ Մենք տեսնում ենք, որ երբեմնի ՝՝թռչունների դրախտ՝՝ հանդիսացող  վայրերը չորացել են: Այս իրավիճակն էլ կհանգեցնի կենդանի պոպուլյացիայի անհետացմանը: Սա կազդի ամբողջ էկոհամակարգի վրա: Եթե ջրի սպառումը չկառավարվի, ավազանում կարող է խմելու ջրի պակաս լինել»։