Թենիսիստուհի Էլինա Աւանեսեան իր առաջին յաղթանակն է տարած Հայաստանի դրոշին ներքոյ 

  • by Editbeglari, August 13, 2024 in Լուրեր
365 դիտում

21-ամեա Էլինա յաղթանակաւ է մեկնարկած Ամերիկեան Ցինցինատիին մէջ ընթացող WTA 1000 մրցաշարը:

Թենիսիստուհի Էլինա Աւանեսեան սպորտային քաղաքացիութիւնը Ռուսաստանէն Հայաստան փոխելէն ետք առաջին անգամ մասնակցած է միջազգային մրցաշարի։

Cincinnati Open-ի որակաւորման փուլին մէջ մարզիկը երկու սեթը յաղթած է ամերիկացի մրցակիցը ու դուրս եկած եզրափակիչ։ Որակավորման եզրափակիչ փուլին մէջ Էլինա կխաղայ բրիտանացի Հարիետ Դարտին հետ։ Թենիսիստուհին համաշխարհային վարկանիշին մէջ  կը զբաղեցնէ 58-րդ տեղը: