Հայկական ֆուտբոլին ապագայ աստղը չեխական «Սպարտային մէջ». 15-ամդա Աւետ Կասպարով Պրահային ֆուտբոլային ակումբին մէջ

  • by Editbeglari, September 26, 2024 in Լուրեր
474 դիտում

Արեւելեան Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 տարեկաններու պատանեկան հավաքականի անդամ 15-ամեա ֆուտբոլիստ Աւետ Կասպարով դարձած է չեխական «Սպարտա» ակումբին պատանեկան թիմին անդամ։ 02 Ապրիլէն նախ քանի մը ամիս փորձաշրջան է անցած, իսկ 28 Յուլիս անոր ընդունած են  ակումբ։

Ֆուտբոլիստը, ծնուած է 2008 թուականի 28 Սեպտեմբեր Երեւանին մէջ։ Հայաստանի ֆուտբոլին հավաքականին յայտնի դարպասապահ (2004-2015) Գեւորգ Կասպարովին որդին է։ Ֆուտբոլին նկատմամբ սերը փոխանցուած է հորէն։ Դեռ մանկութենէ՝ 6.5 տարեկանէն, Աւետ  սկսած է մարզուիլ տարբեր ակումբներու մէջ, խաղացած է «Բանանցի», ապա «Ուրարտուի» մանկապատանեկան թիմերու մէջ։ Եղբայրը՝ Գոռը, նոյնպէս մասնակցած է մանկապատանեկան թիմերու խաղերը, սակայն Երեւանի պետական համալսարանի կենսաքիմիային բաժինը ընդունուելէն ետք, թողած է ֆուտբոլը։ Աւետ նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկաններու պատանեկան հավաքականին անդամ է, 09 Յոկտեմբերէն մասնակցելու է Սլովենիայի, Վրաստանի, Լեհաստանի թիմերու հետ խաղերը։