Հայկ Մարտիրոսեան արծաթե մեդալ է նուաճած՝ յաղթելով Բաքուի ներկայացուցչին 

  • by Editbeglari, August 08, 2024 in Լուրեր
366 դիտում

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսեանի մասնակցութեամբ «Chessy» թիմը դարձած է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնութեան բրոնզե մեդալակիր: Ասոր մասին կը յայտնէ Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Թիմի կազմին մէջ էին Ռիչարդ Ռապորտ, Ալեքսեյ Սարանան, Հայկ Մարտիրոսեան, Վիդիտ Սանտոշ Գուջրատի, Ջորդեն Վան Ֆորեստ, Էրդողմուս Յագիզ Քաան, Աննա Մուզիչուկ, Համպի Կոներուն եւ Մուխթար Աինակուլ։

Հայկ մեդալ նուաճած է նաեւ անհատական պայքարին մէջ։ 3-րդ խաղատախտակին վրայ հայ շախմատիստը զբաղեցուցած է 2-րդ հորիզոնականը: Առաջնութեան շրջանակները Հայկ 2։0 հաշուով յաղթած է Բաքուի թիվ մէկ շախմատիստ Շահրիար Մամեդյարովին։