Դուդուկահար Արսեն Պետրոսյանը հեղինակավոր Songlines Music Awards 2022-ին է առաջադրվել «Լավագույն արտիստ» անվանակարգում

  • by Éditeur, 25 Հունվարի, 2022 in Հայապատում
842 դիտում

Songlines Music Awards-ը միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություն է, անցկացվում է արդեն 14-րդ անգամ։ Մրցանակաբաշխությանն ամեն տարի առաջադրվում են աշխարհի տարբեր երկրիների տաղանդավոր երաժիշտներ, և այն լայնորեն լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից։ 

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը առաջադրվել է «Լավագույն արտիստ» անվանակարգում՝ իր «Հոգին ճանապարհ» ալբոմով։ Երաժշտի հաղթանակի շնորհիվ հայկական երաժշտությունն էլ ավելի կտարածվի աշխարհում և հաղթանակը կնպաստի մեր մշակույթի հանրահռչակմանը։ 

Նշենք, որ Պետրոսյանի Լոնդոնում թողարկված «Հոգին ճանապարհ» ալբոմը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։ Ձայնասկավառակի շուրջ հաջորդ ամիս Արսենը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպական մի շարք քաղաքներում։ 

Արսենի համար քվեարկել հնարավոր է հետևյալ հղումով:  https://bit.ly/3tSWJYN 

 

 

Հայ ժողովրդական «Չեմ կըրնա խաղա» պարերգ: