
Արեւմտյան Հայաստան-1920թ. մայիսի 11-ին ԱՄՆ Սենատը հաստատում է 359 բանաձեւը, որը ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը Արեւմտյան Հայաստանի տարածքներից, որտեղ տեղի է ունեցել Հայերի ցեղասպանությունը:
Համաձայն Կոնգրեսի 2000 թվականի հոկտեմբերի 106-րդ զեկույցին՝ հիմնվելով 596 բանաձևի վրա, Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Օսմանյան կայսրությունը նախագծել և իրականացրել է էթնիկ հայերի դեմ ցեղասպանությունը 1915-1923 թվականներին, որի արդյունքում մեկուկես միլիոն հայ զոհվեց, եւս կես միլիոն մարդու տեղահանություն եղավ եւ հայերին վտարեցին իրենց 2500-ամյա հայրենիքից:
Զեկույցում նշվում է որ, 1915 թվականի մայիսին Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակից տերությունները պատմության մեջ առաջին անգամ մեղադրեցին այդ կայսրության կառավարությանը “մարդկության դեմ հանցագործության” մեջ և հայտարարեցին, որ անձնական պատասխանատվության կենթարկեն Օսմանյան կառավարության բոլոր անդամներին այդ հանցագործության համար;
Զեկույցում նշվում է որ, թուրքական կառավարությունը առաջին համաշխարհային պատերազմից հետո ինքն է մեղադրանքներ ներկայացրել “Հայերի ցեղասպանության կազմակերպման և իրականացման” ու “հայերի կոտորածի և ոչնչացման” մեջ ներգրավված գլխավոր ղեկավարներին, սակայն այդ անձանց նկատմամբ դատարանների դատավճիռները, ներառյալ մահապատիժները, ի կատար չեն ածվել:
Զեկույցում նշվում է , որ ԱՄՆ ազգային արխիվում եվ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի արխիվներում պահվում են Հայերի ցեղասպանության մասին վկայություններ , ամբողջական ու մանրակրկիտ փաստաթղթեր, և որ Թուրքիայի Ազգային արխիվում ևս կպահվեն Հայերի ցեղասպանության համար պատասխանատու անձանց վերաբերյալ փաստաթղթեր:
Զեկույցում նշվում է , որ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն գլխավորել է տարբեր երկրների պաշտոնյաների բողոքի ցույցերը Հայերի ցեղասպանության դեմ և Պետդեպարտամենտին ներկայացրել է Օսմանյան կայսրության կառավարության քաղաքականությունը որպես “ռասայական բնաջնջման արշավ”:
Հղում է կատարվում 1916 թվականի փետրվարի 9-ի Սենատի թիվ 12 բանաձեւին, որում ասվում է, որ նախագահը պետք է նշանակի այն օրը, երբ ԱՄՆ քաղաքացիները կարող են ֆոնդ ստեղծել անասելի զրկանքներ կրող հայերին օգնություն ցուցաբերելու համար:
Հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Վիլսոնը նպաստել է “Near East Relief” կազմակերպության ստեղծմանը, որը 1915-1930թթ. Հայերի ցեղասպանությունից փրկվածներին 116 մլն դոլարի չափով օգնություն է տրամադրել:
Հղում է կատարվում 1920թ. մայիսի 11-ի Սենատի 359 բանաձևին, որում ասվում էր, որ հայերի զանգվածային ջարդերի մասին ճշմարտությունը հաստատվել է:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը Միացյալ Նահանգների կողմից, որտեղ բնակվում են Ցեղասպանության զոհերի հազարավոր ժառանգներ, (Արևմտյան) Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման 102-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհակալություն է հայտնում եւ շնորհավորում է նախագահ Ջո Բայդենին, նրա վարչակազմին, Կոնգրեսին եւ ԱՄՆ Սենատին ‘ այդ բնակչությանը հատկացվող ուշադրության համար, որը Սենատի 359 բանաձեւի ընդունումից հետո հաստատում է , որ Հայերի ցեղասպանությունը սահմանվել է որպես հանցագործության տեսակ, ինչը Միավորված ազգերի կազմակերպությունը ցանկանում էր կանխել, երբ 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ը ընդունեց Ցեղասպանության մասին առաջին բանաձևը, և ՄԱԿ-ի Պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը հիշատակեց Հայերի ցեղասպանությունը որպես արարքի այն տեսակը, որը պետք է արտահայտվեր «մարդկության դեմ հանցագործություն» տերմինով՝ իբրև նախադեպ Նյուրեմբերգյան դատավարության համար:

