Ադրբեջանցիները կրակ են բացել Մաճկալաշենի խաղողայգիներում աշխատող քաղաքացիների վրա. Արցախի ՆԳՆ

  • by Éditeur, 25 Մարտի, 2023 in Ազգային Քաղաքականություն
605 դիտում

Մարտի 23-ին և 24-ի առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Այս մասին  տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը: