Ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» կինոնկարի հիմքում Գրիգոր Նարեկացու տաղերն են, որոնք թատրոնի և կինոյի ականավոր դերասանների շնորհիվ ներկայացվում են նոր ոգով ու շնչով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի նախաձեռնությամբ կյանքի կոչված ֆիլմը հանդիսատեսը կարող է դիտել ապրիլի 5-6-7-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի տարբեր վանքերում: Ստեղծագործական կազմի խոսքով՝ Նարեկացին միջնադարյան պոեզիայի բարձրակետն է, առեղծվածային պոետ, որի տաղերով սկսվել է վերածնունդը հայ մշակույթում: Ֆիլմում, բացի Նարեկացու հինգ տաղից, ներառված է երկու միջնադարյան տաղ, որոնց հեղինակները հայտնի չեն, և որոնք գրի է առել Կոմիտասը:
Հեղինակները ֆիլմով ցանկանում են ասել, որ Նարեկացու տաղերն այսօր շատ ավելի արդիական են, քան երբևէ:
