“Հայ վաճառականը կապիկի հետ”, 1700-1725թ․թ․, Հոլանդիայի` ազգային պետական թանգարանից
17-18-րդ դարերի ընթացքում հայ վաճառականները` Միացյալ Նահանգներ կամ Նիդերլանդների միացյալ նահանգներ ժամանեցին ներգաղթի երեք ալիքներով:
Ջուլֆայից առաջին ալիքը հասավ Իրանի Սպահանի արվարձան, և հոլանդացիները կոչեցին` «Jolfalijnen» կամ պարսիկներ: Երկրորդ խումբն եկել է օսմանյան գլխավոր ծովային նավահանգիստներից՝ Հալեպից, Կոստանդնուպոլսից և Զմյուռնիայից, իսկ երրորդը՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից:
Միգրացիայի հիմնական դրդապատճառը Հոլանդիայի Հանրապետության վերելքն էր, մասնավորապես, Ամստերդամի` 17-րդ դարում` որպես համաշխարհային տնտեսական գործունեության կենտրոն։
Ամստերդամի հայկական բիզնես տները մասնաճյուղեր են բացել եվրոպական այլ քաղաքներում և երկրներում՝ Վենետիկ, Լեգորն, Մարսել, Իսպանիա։ Բալթիկ ծովի ափերից ներկրում էին դեղին սաթ, որի պահանջարկը մեծ էր Զմյուռնիայում։ Պարսկական մետաքսի ներկրումը գրեթե ամբողջությամբ եղել է հայերի ձեռքում` 1700-1765 թվականներին: Քանի որ Միջերկրական ծովն այդ դարաշրջանում լցված էին ծովահեններով , նրանց նավերը ուղեկցվում էին ռազմանավերով: Նման առագաստանավերից մեկը կոչվում էր “Coopman van Armenien” (Հայաստանի վաճառական): 1653 թվականի հյուպատոսական զեկույցում ասվում է, որ “Armenische Coopman”-ը, որին ուղեկցում էր “Gelderland” ռազմանավը, ապահով հասել էր Զմյուռնիա։
