32 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Բաքվի զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության ջարդեր։
Մարաղայի ջարդը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի Բաքվի քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ապրիլի 10-ի, լուսադեմին տևական հրետակոծությունից հետո Բաքվի զինված ստորաբաժանումները հարձակվեցին Մարաղա գյուղի վրա՝ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։
Տարբեր տվյալներով՝ Մարաղայում ջարդի արդյունքում սպանվեց առնվազն 50 անձ, մի քանի տասնյակ բնակիչ էլ գերեվարվեց, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։
Ավելին, Մարաղայի կոտորածն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևն արժանացել է «ազգային հերոսի» կոչման՝ օրինակ ծառայելով Ռամիլ Սաֆարովի, 2016թ.
Ապրիլյան պատերազմի և 2020թ. Արցախյան պատերազմի Բաքվի ռազմական հանցագործների համար։
2020 թ. հետո էլ Բաքուն շարունակել է ագրեսիվ և ցեղասպանական գործողությունները՝ Արցախի հայերի բռնի տեղահանությունը, մշակութային ժառանգության նպատակադրված ոչնչացումը։ Բաքվի գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ գնահատականին ու դատապարտմանը, իսկ ռազմական հանցագործությունների հեղինակները՝ ենթարկվեն պատասխանատվության:
