Ջավախքից Կարինեն նվաճել է Արարատի գագաթը

  • by Editbeglari, 04 Սեպտեմբերի, 2024 in Լուրեր
334 դիտում

Կարինե Օգանեսյանն այն սակավաթիվ ջավախքցիներից է, ով կարողացել է հաղթահարել Արարատի 5137 մետր բարձրությունը և բիբլիական լեռան գագաթին պարզել «Ջավախքից Արարատ» գրությունը:

Մեր հերոսուհին դեռ 18 տարեկանից սկսել է լեռներ բարձրանալ Թռիչք արշավական ակումբի հետ միասին։ Արարատ լեռ բարձրանալու միտքն էլ առաջացել է անցյալ տարի 2023 թվականի օգոստոսին, բայց իրականություն դարձել 2024 թվականի օգոստոս ամսին: Նշում է՝ մտահոգություններ, իհարկե եղել են, սակայն դրանք նրան չեն խանգարել բարձրանալ Արարատի գագաթը։

Զգացողություների մասին խոսելիս Կարինեն նշում է․ «Ամենասիրուն էմոցիաններն են՝ և գագաթին, և վերելքի ընթացքում, ամեն պահը փորձում ես զգալ, զգացի լավ մարդկանց աջակցությունը և ինքս իմ վախերին ու մտքերին հաղթելու կամք ունեցա»:

19 տարեկան Կարինե Օգանեսյանը Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղից է: