Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների երկար ցանկում

  • by Editbeglari, 04 Դեկտեմբերի, 2024 in Լուրեր
414 դիտում

Ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը, որը պատմում է Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ 250 կմ ճանապարհ անցած արցախցի տղայի մասին, ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների երկար ցանկում։ 

«250 կմ»-ը, նկարահանված 2022թ.-ին որպես Հասմիկ Մովսիսյանի դիպլոմային աշխատանք, արժանացել է տասնյակից ավելի միջազգային մրցանակների։ Նյու Յորքի SR Socially Relevant Film Festival New York-ում այն ստացել է երկու մրցանակ՝ «լավագույն կին ռեժիսոր» և «լավագույն դերասանուհի» անվանակարգերում։

«Օբերտոն» ընկերությունը, որպես համարտադրող, նշում է ֆիլմի ստեղծագործական թիմի բացառիկ աշխատանքն ու հայ արվեստի միջազգային ճանաչումը։