
Western Armenia TV խմբագիր Անուշ Հարությունյանի գրառումը։
Արցախի մեր քույրերն ու մայրերը կրկին բարձրացնում են իրենց ձայնը՝ այս անգամ կառավարական ամառանոցների դիմաց։ Նրանք բողոքում են՝ պահանջելով շարունակել «40+10» աջակցության ծրագիրը, առանց որի իրենց ընտանիքներն ու երեխաները կանգնելու են սոցիալական աղետի առջեւ։ Այս մայրերը, ովքեր կորցրել են իրենց տները, իրենց հողերն ու խաղաղ կյանքը, այժմ կանգնած են նոր փորձության առաջ։
Սակայն նրանց պայքարը միայն սոցիալական աջակցության համար չէ։ Այն պայքար է սեփական հայրենիքի, սեփական իրավունքների եւ ազգային արդարության վերականգնման համար։ Արցախցիների՝ Հայաստանում մնալը կենսական նշանակություն ունի, քանի որ առանց նրանց հավաքական վերադարձի հարցը չի կարող լուծվել։ Բայց դրա համար անհրաժեշտ է համախմբվել եւ գործել՝ հանուն մեր ազգային իրավունքների։
Հարգելի արցախցիներ, այս պայքարը միայն ձեր սոցիալական խնդիրների մասին չէ, այն մեր բոլորի պայքարն է։ Մենք՝ Արեւմտյան Հայաստանի կառավարության հետ միասին, կոչ ենք անում ձեզ միանալ մեր պայքարին, որը սկսվել է դեռ 2022 թվականից։ Միակ ուղին մեր իրավունքները պաշտպանելն է միջազգային դատական ատյաններում։
Դիմեք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, պահանջեք ձեր իրավունքի վերականգնումը։ Ձեր ձայնը չպետք է լռի։ Համապատասխան փաստաթղթերը կարող եք ներկայացնել Ագաթանգեղոս 2/2 հասցեով։
Միասին մենք ուժեղ ենք, միասին մենք կվերադարձնենք մեր Հայրենիքը։
