Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 19-րդ նիստը կայացավ առցանց ձևաչափով 

  • by Editbeglari, 04 Հունիսի, 2026 in Լուրեր
144 դիտում

2026 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 19-րդ նիստը, որը վարեց ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը։ Նիստին մասնակցել են ընտրված 51 պատգամավորներից 15-ը։

Նիստի ընթացքում հաստատվել է օրակարգը, ներկայացվել և քննարկվել նախորդ նիստի արձանագրությունը։ Քննարկվել է նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ներկայացված Սևրի դաշնագրի վավերացման խորհրդի և հունիսի 22-ի նշանակության հարցը։

ԱԺ նախագահը ներկայացրել է հունիսի 13-ին նախատեսված 3-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի օրակարգն ու առաջիկա աշխատանքների փուլերը։

Նիստի կարևոր որոշումներից էր կառավարության ղեկավար՝ վարչապետ նշանակված Լիտիա Մարկոսեանին ուղղված շնորհավորական ուղերձը։ Ազգային ժողովը նրան մաղթել է արդյունավետ և հաջող գործունեություն՝ ի նպաստ Արևմտյան Հայաստանի պետական կառույցների զարգացման։

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը ամփոփել է քննարկումները և անդրադարձել առաջիկա ծրագրերին։