«Հայ Ճամփա» ռազմահայրենասիրական ճամբարը շարունակում է իր առաքելությունը

  • by Editbeglari, 13 Օգոստոսի, 2026 in Լուրեր
154 դիտում

«Հայ Ճամփա» ռազմահայրենասիրական ճամբարը՝ Վազգեն Սիսլյանի գլխավորությամբ, շարունակում է իր առաքելությունը՝ երիտասարդների շրջանում զարգացնելով հայրենասիրական և պաշտպանական գիտելիքները։

Ճամբարին մասնակցում են տարբեր տարիքի երեխաներ, որոնք սովորում են հայրենիքի պաշտպանության հիմունքները, ծանոթանում ռազմական պատրաստության տարբեր ուղղություններին և մասնակցում ուսուցողական ու թիմային ծրագրերի։

Ճամբարային առօրյան համատեղում է ուսուցումն ու ակտիվ հանգիստը՝ երեխաներին հնարավորություն տալով նոր գիտելիքներ ձեռք բերել, ընկերանալ և օրը հետաքրքիր ու բովանդակալից անցկացնել։